Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել

25.04.2025 11:48
551

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո Հայաստանն էլ ավելի մեծ թափով է ներկրում թուրքական ապրանքները։

2024 թվականին Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 336 մլն դոլարի ապրանք, մինչդեռ արտահանումը կես մլն դոլարի չի հասել։ Տվյալները հրապարակել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ)։

2023 թվականի համեմատ Թուրքիայից Հայաստան ներմուծումը էապես չի փոխվել։ Փոխարենը կտրուկ նվազել է Հայաստանից արտահանումը Թուրքիա՝ 6.4 մլն դոլարից հասնելով 0.4 մլն դոլարի։

Վերջին տասը տարում Թուրքիայից Հայաստան ներմուծման առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել 2023-2024 թվականներին։ Այսինքն՝ 2021 թվականի թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո Հայաստանն էլ ավելի մեծ թափով է ներկրում թուրքական ծագման ապրանքները։ 

2020 թվականին հոկտեմբերի 20-ին, երբ Արցախում ընթանում էին մարտական թեժ գործողություններ, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց, որով տարեվերջից արգելվեց թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը։

Հայաստանում նման որոշում ընդունվեց, երբ ակնհայտ դարձավ, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրավված է նաև Թուրքիան։ Այդ ժամանակ մեկնաբանվեց, որ սա առաջին հերթին ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշում է։

Հետագայում թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարաձգվեց ևս վեց ամսով։ Վեց ամիս անց թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու նոր որոշում չընդունվեց, հետևաբար՝ ներմուծումն արդեն ազատ էր։Քանի որ արգելքը տարածվում էր ապրանքների մեծ մասի, բայց ոչ բոլորի վրա, 2021 թվականին պաշտոնական վիճակագրությամբ Թուրքիայից ներմուծում, այնուամենայիվ, արձանագրվել է՝ մոտ 73 մլն դոլար։ Նշված տարում ներմուծվել է հիմնականում արտադրական հումք՝ ալյումինե ձողեր և տրամատներ, տրիկոտաժե պաստառներ, սալիկներ փայտանյութից և այլն։

Չնայած փակ ցամաքային սահմանին ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ Թուրքիան Հայաստանի ներմուծման կազմում կայուն տեղ է զբաղեցրել մինչև 2021 թվականը։ Օրինակ՝ 2018-2019 թվականներին ներմուծման շուրջ 5%-ն է բաժին ընկել Թուրքիային։ Այս կշիռը հետագայում կրճատվել է։

2024 թվականին այն կազմել է 2%։ Թուրքիայի և շատ երկրների կշիռը Հայաստանի ներմուծման մեջ նվազել է Ռուսաստանի կշռի կտրուկ բարձրացման համատեքստում։ Հիշեցնենք, որ 2024 թվականին մեծ ծավալի ոսկի և ադամանդ է ներմուծվել Ռուսաստանից Հայաստան և վերաարտահանվել մեծ մասամբ ԱՄԷ, ինչպես նաև՝ Չինաստան։

Թելերից մինչ հագուստ, ցիտրուս ու վառելիք

Թուրքիայից Հայաստան ներմուծումը բավականին զանազան է։ Հայաստանը ներկրում է թուրքական հագուստ, տեխնիկա, ավտովառելիք, շինարարական ապրանքներ, սնունդ և այլն։

2024 թվականին, ըստ արժեքի, ներկրված ապրանքների առաջին եռյակում են թելերը, նավթամթերքը (որի ներքո պետք է հասկանալ հիմնականում ավտովառելիքը) և ալյումինե ձողերն ու տրամատները։

Հաջորդում են տրիկոտաժե գործվածքները, լվացող և մաքրող միջոցները, կնոջ հագուստը և այլն։

Այս ինֆոգրաֆիկայում ներկայացված է 2024 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրված ապրանքների առաջին տասնյակը, որը կազմել ենք UN Comtrade Database համաշխարհային առևտրի տվյալների բազայի հրապարակած ցուցանիշների հիման վրա։

UN Comtrade Database-ի տվյալները Հայաստանի առևտրի մասին սովորաբար համընկնում են ՀՀ ՎԿ-ի տվյալներին։ Տվյալները, թե որ երկիր ինչ է արտահանվել, Հայաստանում հրապարակում է Մաքսային ծառայությունը։ Սակայն, քանի որ այն դեռևս հրապարակված չէ, նյութի այս հատվածում օգտվել ենք UN-ի բազայից։

Այստեղ կարելի է նկատել, որ նույնիսկ առաջին եռյակոմ գտնվող ապրանքախմբերից յուրաքանչյուրի ներմուծման տարեկան ծավալը չի գերազանցում 15 մլն դոլար, ինչը ևս ցույց է տալիս, որ ներմուծումը դիվերսիֆիկացված է։

Ոսկու առևտուր՝ մեկ տարով. Հայաստանից Թուրքիա արտահանումը գրեթե զրոյական է 

Հայաստանից Թուրքիա արտահանումը տարիների ընթացքում չնչին ծավալներ է ունեցել։ Մասնավորապես, 2024 թվականի տարեկան հաշվարկներով Հայաստան-Թուրքիա առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր 336.3 մլն դոլար, որից միայն 0.1%-ն է արտահանումը։ Բացառությամբ 2022 թվականի, Հայաստանից Թուրքիա արտահանումը խիստ սահմանափակ է։

Ինչ վերաբերում է 2022 թվականին, նշված տարում Հայաստանից Թուրքիա արտահանման ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել առնվազն վերջին տասը տարվա ընթացքում՝ 61 մլն դոլար։

Հաջորդող տարիներին, սակայն, այդ տեմպը չի պահպանվել։

«Հետք»-ը ավելի վաղ պարզել էր, որ 2022 թվականին Հայաստանից Թուրքիա ոսկի է արտահանվել։ Մասնավորապես, Մաքսային ծառայության տվյալներով՝ նշված տարում արտահանվել է 1 տոննա անմշակ ոսկի՝ 58 մլն դոլար արժեքով և 2.5 մլն դոլարի՝ թանկարժեք մետաղից պատրաստված իրեր։

Արտահանողը ոսկու միջազգային առևտրով զբաղվող «Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ-ն է, որը պատկանում է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Վիտալի Գրիգորյանցին և նրա գործընկեր Արսեն Միքայելյանին։

Տվյալները ցույց են տալիս, որ արդեն 2023 թվականին Հայաստանից Թուրքիա արտահանումը նվազել է մինչև 6.4 մլն դոլարով, և արտահանվել են թանկարժեք մետաղից պատրաստված իրեր, տպագրական սարքավորումներ։

2024 թվականին Հայաստանից Թուրքիա է արտահանվել ընդամենը 0.4 մլն դոլարի ապրանք։

Հայաստանից Թուրքիա արտահանման չնչին թվերը տարիներ շարունակ բացատրվել են Թուրքիայի կառավարության կողմից հայկական ապրանքների ներմուծման շուրջ ստեղծած արհեստական խոչընդոտներով, ներքին արգելքներով։

Ներկայում, երբ քննարկվում են հայ-թուրքական ցամաքային սահմանի հնարավոր բացման հետևանքները՝ վիճարկելով դա տնտեսական և առևտրային ռի՞սկ է, թե՞ նոր հնարավորություն, փաստացի թուրքական կողմը չի օգտվում հայկական ապրանքներից, մինչդեռ հայկական շուկան ողողված է թուրքականով։

Հայաստան-Թուրքիա դրամական փոխանցումները

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից Թուրքիա են ուղարկել 11 մլն դոլարին համարժեք գումար։ Դրանք հիմնականում առևտրային նպատակներով կատարվող փոխանցումներն են։ Նախորդող տարում՝ 2023-ին, փոխանցումները կազմել են 16 մլն դոլար։

Հայաստանից փողի արտահոսքի գծով Թուրքիան առաջին հորիզոնականներում չէ։ Մեծ տարբերությամբ զիջում է ԱՄՆ-ին, ԱՄԷ-ին, Շվեյցարիան և այլ երկրների։ Այս ցուցանիշով առաջատար Ռուսաստանի հետ համեմատությունն անգամ անտեղի է։

Թուրքիայից ևս գումարներ են փոխանցվում Հայաստան, սակայն շատ ավելի փոքր ծավալներով։ 2024 թվականին ֆիզանձանց փոխանցումները Թուրքիայից Հայաստան կազմել են մոտ 2 մլն դոլար։ 

hetq.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10