Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թ. մայիսի 4-5-ը

26.03.2026 17:16
372

2026 թ. մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին  Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Գագաթնաժողովին ընդառաջ նախագահներ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև մասնակցելու են 2026 թ. մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը: Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները:

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովն արտացոլում է վերջին տարիներին երկկողմ գործընկերության աննախադեպ դինամիկան: Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները հիմնված են  «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի» վրա, որն ուժի մեջ է մտել 2021 թվականին, և «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի վրա, որն ընդունվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլյանման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ 2025 թ. դեկտեմբերին կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրի նիստում: Եվրոպական միությունը Հայաստանի առանցքային գործընկերն է բարեփոխումների օրակարգի, ինչպես նաև առևտրի ու ներդրումների ոլորտում:

Նախապատմություն

ՀԸԳՀ շրջանակներում Հայաստանը շարունակում է կյանքի կոչել համապարփակ բարեփոխումների օրակարգ՝ հիմնված ժողովրդավարության, թափանցիկության և իրավունքի գերակայության վրա, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարեփոխման և քաղաքացիների առջև հաշվետվողականության բարձրացման հարցերում, ինչպես նաև ապահովելու բոլորի համար հավասար տնտեսական, աշխատանքային և սոցիալական հնարավորություններ:

2024 թ. սեպտեմբերին մեկնարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը՝ միտված ՀՀ աղաքացիների համար ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդական ռեժիմի հաստատմանը:

2025 թ. հուլիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ վերահաստատելու և առաջ մղելու ՀՀ-ԵՄ զարգացող գործընկերությունը: 2025 թվականն ընդհանուր առմամբ աչքի է ընկել ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության, բարձրաստիճան փոխայցելությունների և գործընկերության խորացման բարձր դինամիկայով:

2025 թ. օգոստոսին ԵՄ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և հռչակագրի ստորագրումը: ԵՄ պատրաստակամ է ներդրումների միջոցով աջակցել ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը և տարածաշրջանում հաղորդակցությունների լիարժեք բացմանը՝ հօգուտ հարատև խաղաղության և կայունության:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40