Հայաստան-Իրան սահման, Մեղրիի անցակետ (լուսանկարներ)

09.03.2026 17:47
633

Առաջին բանը, որ անում են Իրանից ցամաքային սահմանով Մեղրիի անցակետը հատած քաղաքացիները, ինտերնետին միանալն է, որպեսզի իմանան իրենց երկրում տեղի ունեցող պատերազմական վիճակի մասին ու կապ հաստատեն հարազատների և ծանոթների հետ։

Փետրվարի 28-ին սկսած Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմից հետո օդային ճանապարհը փակ է։ Մեղրիի անցակետում, սակայն, Իրանից դուրս եկողների հոսքը մեծ չէ՝ օրվա կտրվածքով՝ մի քանի տասնյակ։

«Հետք»-ը երկու օր հետևում էր իրավիճակին անցակետում։ Որոշ քաղաքացիներ դուրս են գալիս Իրանի Իսլամական Հանրապետությունից անվտանգության նկատառումներով՝ անորոշ ժամանակով Հայաստանում անցկացնելու նպատակով, որոշները Հայաստանից են գնում Իրան՝ ընտանիքների մոտ լինելու համար։ Հետագայի մասին պատկերացում չունեն, թե ուր են գնալու. միգուցե մի երրորդ երկիր, կամ հետ՝ հայրենիք, երբ իրավիճակը հանդարտվի ու կայունանա։ Եկողները մայրաքաղաք Թեհրանից են, Սպահանից, Թավրիզից, այլ քաղաքներից։ Բացի իրանցիներից կան նաև այլազգիներ՝ չինացիներ, հնդիկներ, ռուսաստանցիներ, աֆրիկացիներ, ովքեր աշխատանքի բերումով կամ որպես զբոսաշրջիկ գտնվել են Իրանում։

Հայկական անցակետով հիմնականում բեռնատար մեքենաներ են անցնում. և՛ Իրանից Հայաստան, և՛ հակառակը։ Մարդատար մեքենաների հոսքը շատ ավելի քիչ է։ Պատճառները տարբեր են․ ճանապարհները վտանգավոր են, շատերը, անվտանգությունից ելնելով, տեղափոխվում են այլ բնակավայրեր Իրանի մեջ, սակայն դուրս չեն գալիս երկրի տարածքից։

Պատերազմի և դրա հետևանքների մասին իրանցիները տեսախցիկնեերի առաջ շատ չեն խոսում, միայն հույս են հայտնում, որ ամեն ինչ շուտափույթ ավարտվի և խաղաղություն հաստատվի իրենց հայրենիքում։

hetq.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40