«Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստանի» առանցքային դեմքերը հեռանում են

23.11.2022 21:44
961

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության առանցքային անդամները դուրս են գալիս կուսակցությունից:

Սյունեցի պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը քաղաքական այս ուժից հեռանալու որոշում են կայացրել: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատեց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը: Պատճառը, ըստ նրա, պատգամավորների միանձնյա որոշումներն են:

Հեռախոսազանգ. «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյան - Իրանք միգուցե համարում են, որ իրենք անհատականություն են կամ էնքան են կայացել արդեն քաղաքական դաշտում որպես անհատ, որ իրենք հնարավորությունը տեսնում են իրենց անհատական գործունեությունը ծավալելու, իրենց բարի ճանապարհ, բարի բախտ:

Բացի Գրիգորյանից և Սարգսյանից, «Վերածնվող Հայաստան» կուսակցության քվոտայով այս պահին ԱԺ-ում չորս պատգամավոր է մնում՝ Հռիփսիմե Ստամբուլյան, Ելենա Կիրակոսյան, Վահե Հակոբյան և Զեմֆիրա Միրզոևա. վերջինս ներկայացնում է ասորական համայնքը:

Վահե Հակոբյան - Բացառությամբ Զեմֆիրայի, որովհետև էդտեղ մենք ունենք վերապահումներ նույն համայնքի վերաբերյալ, մնացած պատգամավորները դեռ որոշումը չեն կայացրել՝ մենք վերադառնո՞ւմ ենք ԱԺ, թե՞ ոչ:

Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգսյանը մինչդեռ ԱԺ վերջին քառօրյա նիստերին մասնակցել են: Մամուլում քննարկվում է, որ այս պատգամավորները դուրս են գալու նաև «Հայաստան» խմբակցությունից: Նրանք մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեցին: Փոխարենը՝ հեռախոսազանգին պատասխանեց Վահե Հակոբյանի ղեկավարած կուսակցության շարքերը լքելու որոշում կայացրած Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:

Հեռախոսազանգ. Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին - Ես էդ որոշումը շատ վաղուց եմ կայացրել՝ կուսակցությունից դուրս գամ, նենց չի, որ դա նոր ա եղել, տենց լուրջ պատճառ էլ չկա, նենց չի, որ տենց մի հատ պատճառ կա՝ մեկնաբանեմ, ուղղակի տենց եմ որոշել, տենց եմ արել:

Ավելի վաղ կուսակցությունից դուրս գալու որոշում էր կայացրել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, իսկ կուսակցության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանն էլ մեկ ամիս առաջ վայր է դրել մանդատը: Վահե Հակոբյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցության Սյունիքի թևը դուրս է գալիս կուսակցությունից, և որ քաղաքական ուժն այդպիսով փլուզման վտանգի առջև է:

Վահե Հակոբյան - Սխալ մոտեցում կամ տպավորություն կա, որ կուսակցությունը դա հենց Սյունիքի կուսակցությունն է: Ո՛չ, կուսակցությունը էսօր ունի 2447 անդամ, որի ճնշող մեծամասնությունը Սյունիքից չեն:

Մամուլում լուրեր են շրջանառվում նաև, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը պատրաստվում է վայր դնել մանդատը:

Վահե Հակոբյան - Քանի որ իրադարձությունները զարգանում ա շատ արագ, ես չեմ կարող ասել՝ վաղը մենք ինչ որոշում կընդունենք, բայց էսօր նման որոշում չունենք:

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքում խմորումներն այսպիսով չեն ավարտվում. շրջանառվում է նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ մանդատը վայր դնելու հարցը: Նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ «Լուրերին» ասացին, որ այս պահին «Հայաստան» խմբակցությունից մանդատները վայր դնելու դիմումներ խորհրդարանի ղեկավարը չի ստացել:

1lurer.am

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13