Հայաստանի 1000 խոշոր հարկատուները. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է, Կապանի ԼՀԿ-ն՝ 16-րդը

29.10.2025 14:45
553

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Ընթացիկ տարվա 9 ամիսներին մուծվել է 1.439 տրլն դրամ հարկ։

Առաջատար տասնյակ

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը՝ 52.5 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.37 մլրդ դրամով կամ 6.87%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 2-ին հորիզոնականը։

Գրանդ Տոբակոն երկրորդ տեղում է՝ 45.94 մլրդ դրամով։ 2024թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6.16 մլրդ դրամով կամ 15.47%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։

Երկրորդ տեղում ԶՊՄԿ-ն է, որը վճարել է 36.17 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է անկում 47.48 մլրդ դրամով կամ 56.77%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը։

Չորրորդ տեղում է  Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 34.89 մլրդ դրամ, ինչը 2024թ. 36.33 մլրդ դրամ ցուցանիշից պակաս է 1.45 մլրդ դրամով կամ 3.99%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը նույնպես 4-րդն էր։

Հինգերորդ հորիզոնականում է Արդշինբանկը՝ 31.89 մլրդ դրամ վճարված հարկերով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23.77 մլրդ դրամով կամ 292.39%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 24-րդ հորիզոնականը։

Վեցերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետական բյուջե է մուտքագրել 24.99 մլրդ դրամ։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 4.55 մլրդ դրամով կամ 22.28%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը։

Սի Փի Էս Էներջի Գրուպը յոթերորդ հորիզոնականում է՝ վճարելով 19 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.38 մլրդ դրամ կամ 7.85% աճ։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը կրկին 7-րդ հորիզոնականում էր։

Ութերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետական բյուջե է մուտքագրել 18.19 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 4.69 մլրդ դրամով կամ 34.71%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 12-րդ հորիզոնականը։

Իններորդ տեղում է Դիջիթեյնը, որը պետական բյուջե է մուտքագրել 16.7 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ 78.35%-ով կամ 7.34 մլրդ դրամով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։

Տասնյակը եզրափակում է Սոֆթ Կոնստրակտը, որը մուծել է 16.28 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.88%-ով կամ 2.35 մլրդ դրամով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն էլեկտրոնիկայի վաճառքի և հանքարդյունաբերության ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են, բանկային, տեխնոլոգիաների, էներգակիրների և ծխախոտագործության ոլորտները։

Ընդհանուր ցուցանիշներ

Ընդհանուր առմամբ, առաջատար 10 հարկատուների կողմից 2025թ. հունվար-հունիս ամիսներին վճարվել է շուրջ 296.56 մլրդ դրամ հարկ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 6.78%-ով կամ 21.56 մլրդ դրամով (2024թ․ ցուցանիշը՝ 318.13 մլրդ դրամ)։

Առաջատար 100 հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 823.18 մլրդ դրամ՝ +6.64% կամ 51.24 մլրդ դրամ, իսկ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,439.34 մլրդ դրամ՝ +116.13 մլրդ դրամ կամ 8.78%։

1000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի շուրջ 20.6%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը, իսկ առաջին հարյուրին՝ 57%։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 2025թ․ հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ 383.05 դրամ), ապա՝ Առաջատար տասնյակի կողմից մուծվել է շուրջ 774.22 մլն դոլար։ Առաջատար 100-ի կողմից՝ մոտ 2.15 մլրդ դոլար, իսկ 1,000-ի կողմից՝ շուրջ 3.76 մլրդ դոլար։

ՀՀ Խոշոր հարկատուներ. 2025թ. հունվար-սեպտեմբեր

Search
No ՀՎՀՀ Անվանում Տեղակայում Հազ. ՀՀԴ
1 01850138 ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ ԵՐԵՎԱՆ 52,496,867
2 02216066 ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ ԵՐԵՎԱՆ 45,943,380
3 09400818 ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ ՍՅՈՒՆԻՔ 36,171,155
4 00046317 ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ԵՐԵՎԱՆ 34,884,746
5 02566492 ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ԵՐԵՎԱՆ 31,895,253
6 02502212 ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ԵՐԵՎԱՆ 24,991,483
7 02847546 ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ ԵՐԵՎԱՆ 19,004,335
8 04215053 ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ ԱՐԱՐԱՏ 18,192,967
9 02627448 ԴԻՋԻԹԵՅՆ ԵՐԵՎԱՆ 16,701,947
10 02629813 ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ ԵՐԵՎԱՆ 16,282,461
11 00454054 ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ ԵՐԵՎԱՆ 15,664,883
12 01282006 ՍԻԹԻ ԵՐԵՎԱՆ 15,082,747
13 01551651 ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ ԵՐԵՎԱՆ 14,366,675
14 01829451 ՓՐԻԹԻ ՈՒԵՅ ԵՐԵՎԱՆ 13,205,377
15 02562664 ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ ԵՐԵՎԱՆ 12,850,973
16 09416902 ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ ՍՅՈՒՆԻՔ 12,482,395
17 02700773 ԹԵՂՈՒՏ ԼՈՌԻ 11,863,320
18 01520882 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՐԵՎԱՆ 11,718,541
19 02520007 ԱԿԲԱ ԲԱՆԿ ԵՐԵՎԱՆ 11,253,411
20 00159949 ԿԱԲԱՐԿՈ ԵՐԵՎԱՆ 11,037,774

 

https://armhanq.com/

 

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50