Հայաստանի անձնագրերը տեխնիկական խնդիրներ ունեն. կտպագրվեն նորերը

20.11.2019 10:21
1327

Հայաստանը մտադիր է բարձրացնել դիվանագիտական ու բիոմետրիկ անձնագրերի որակը։ 2020թ–ին նախատեսվում է նոր անձնագրեր տպագրել` առանց տեխնիկական խնդիրների։

Արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է տանում Հայաստանի բիոմետրիկ և դիվանագիտական անձնագրերի որակը բարձրացնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Տեխնիկական խնդիրներ կան։ Մասնավորապես` բիոմետրիկ անձնագրեր ունենք, բայց դրանց ձևակերպումն այս պահին տեխնիկական ինչ–ինչ պատճառներով փոքր-ինչ խնդրահարույց է։ Բայց մինչև տարեվերջ մեր հյուպատոսական ծառայությունը մտադիր է կարգավորել այդ խնդիրը` թե՛ բիոմետրիկ, թե՛ դիվանագիտական անձնագրերի որակը բարձրացնելու առումով»,– ասաց նա։

Փոխնախարարի նշած տեխնիկական խնդիրների ուսումնասիրությունն արդեն 2020թ–ին կհանգեցնի նոր անձնագրերի տպագրության։

Նշենք, որ ԱԺ պատգամավորները դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ դժգոհություն էին հայտնել` նշելով, որ հաճախ դրանց որակը կամ որակի բացակայությունը խնդիրներ է առաջացնում գործուղումների ժամանակ։

Հայաստանում դիվանագիտական անձնագրեր են տրվում ՀՀ դիվանագետներին, պետական պաշտոնյաներին, պատգամավորներին։

2018թ–ի «թավշյա հեղափոխությունից» հետո պարզվել էր, որ դիվանագիտական անձնագրեր են ստացել նաև պաշտոնյաների ու պատգամավորների ընտանիքների անդամները, բարեկամներն ու անգամ սպասարկող անձնակազմի անդամները։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40