Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում Ուկրաինայի Դնիպրո (Դնեպր) քաղաքում

24.09.2026 17:10
337

Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը տոնական ուշագրավ միջոցառմամբ և մեծ համերգով է նշանավորվել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնիպրո (Դնեպր) քաղաքում։

Տոնակատարությանը մասնակցում էին նաև մարզում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, որը յուրովի էր արտացոլում այնտեղ ապրող ազգերի և ազգությունների միասնությունն ու համախմբվածությունը։

Մարզկենտրոնի կենտրոնական այգում կազմակերպված տոնական միջոցառման նախաձեռնողը Դնիպրո քաղաքի հայ համայնքի նախագահ Դավիթ Բագրատի Առաքելյանն էր։

Սիսիանի Տոլորս գյուղի զավակ Դավիթ Առաքելյանը տարիներ շարունակ կենսունակ է պահել հայ համայնքի կյանքը Ուկրաինայի այդ քաղաքում։

Նրա գլխավորած հայ համայնքին բնորոշ է աշխատանքային նորմալ գործունեությունը․ նման միջոցառումներ կազմակերպվում են նաև Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող մյուս տոնական առիթներով  նույնպես։

Դավիթ Առաքելյանի ջանքերով համայնքն ակտիվ կապ է պահպանում մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, ինչպես և Ուկրաինայի իշխանությունների հետ։

Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը լուսաբանվել է Դնեպրոպետրովսկ մարզի զանգվածալին լրատվամիջոցներով։

Մեր տրամադրության տակ են հայտնվել սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումն արտացոլող լուսանկարներ,  տեսանյութի դրվագներ, որոնք ներկայացնում ենք ստորև։

Միևնույն ժամանակ, օգտվելով պատեհ առիթից, մեր հարգանքն ենք հղում Դավիթ Առաքելյանին, ով կարողանում է հայոց ազգային ավանդույթները, մեր մշակույթը նորոգ պահել Ուկրաինայի և մասնավորապես Դնիպրո քաղաքի հայ բնակչության շրջանում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40