Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնն ազդարարեց թատերաշրջանի մեկնարկը

05.08.2018 19:46
1375

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը օգոստոսի 5-ին ազդարարեց թատերաշրջանի մեկնարկը:

Գյումրու  Ստեփան  Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում «Բարեկենդան»-ով      ազդարարավեց  83-րդ թատերաշրջանի մեկնարը:  Թատրոնի նորանշանակ տնօրեն Արմինե Մանուկյանը, որն ավելի քան 10-ը տարի է, ինչ թատրոնում աշխատում է որպես բեմադրող ռեժիսոր,  «Արմենպրես»-ին փաստեց՝  երկար ժամանակ  տիկնիկայինը  թատերաշրջանի  նմանատիպ  մեկնարկ չի ունեցել: 

1935 թվականին մայիսին  Լենինականի Հայֆիլհարմոնիայի դահլիճում  ազդարարվեց տիկնիկային  թատրոնի գործունեության սկիզբը: Ռեժիսոր Հասմիկ Գյոզալյանի ղեկավարությամբ տիկնիկայինն իր առաջին թատերաշրջանը բացեց միանգամից 3՝ Յե. Վերեյակայաի «Հեղափոխական Տանյա», Կռիլովի «Կապիկն ու Հայելին» և «Տիկնիկային պարեր» բեմադրություններով: Մինչ օրս էլ թատրոնում պահպանվել է  թատրոնի ամենառաջին աֆիշան: 

83 տարի անց փոխվել է շատ բան՝ տարածքը, անվանումը, խաղացանկը, բայց չի փոխվել տիկնիկային թատրոնի նպատակն ու գերխնդիրը՝   արժեհամակարգ, դասականը երեխաներին ճանաչելի դարձնել:

Տիկնիկային թատրոնը փորձում է ձեռքը ժամանակի զարկերակին պահելով՝ սահուն կերպով իրականացնել սերընդափոխություն. վաստակաշատ դերասանների կողքին աշխատում են երիտասարդները, երիտասարդ ռեժիսորներն էլ հնարավորություն ունեն բեմադրելու՝ դասական գործերը՝ նոր ոգով, բայց պահելով հայկական հեքիաթի շունչը :

«Թեև  այս ողջ  ընթացքում Հայաստանի հնագույն թատրոններից մեկը ստեղծագործում է,  սակայն, պետք է ավելի  ակտիվ գործենք՝ հատկապես ակտիվացնելով թատրոնի  հանրաճանաչման գործընթացքը: Փորձում ենք տիկնիկային  բերել նորը՝  չկորցնելով հինը»,-նշեց երիտասարադ տնօրենը:

Խոսելով  տիկնիկային խնդիրներից տնօրենն  կարևորեց վերանորոգման և  ներքին հարդարման հարցը: «Ավելի քան 30 տարի այս կառույցում վերանորոգում չի իրականացվել: Երբ հիմա նայում եմ, իմ սրտից արցունք է  կաթում: Որպես  մանկան թատրոն,  շատ վատ  վիճակում է: Փորձում ենք  գտնել բարերարներ  ու հովանավորներ՝ թատրոնը որոշակի շնչի  բերելու»,-հավելեց Արմինե Մանուկյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40