Հայաստանի չորս մարզերի բնակիչները մասնակցել են ականների վտանգի իրազեկման դասընթացին

28.08.2020 19:34
3673

 «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի բնակիչները մասնակցել են ականների վտանգի իրազեկման եռօրյա վերապատրաստման դասընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ֆեսյբուք»-ի էջը:

Հայկական կարմիր խաչի ընկերության հրահանգիչների ու կամավորների համար նախատեսված դասընթացը կազմակերպել էր «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացոդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում:

Մասնակիցներն ընտրվել էին այն մարզերից, որտեղ ականները դեռևս լուրջ վտանգ են ներկայացնում: Վերապատրաստման դասընթացի արդյունքում հրահանգիչներն ու կամավորները ստացել են Ականների վտանգի իրազեկման համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կողմից վերապատրաստված մասնագետները՝ ստացած գիտելիքների շնորհիվ, արդեն կարող են ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների ընկերության ֆինանսավորմամբ իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացոդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ընթացքում իրենց համայնքներում իրականցնել առավել արդյունավետ դասընթացներ և քաղաքացիներին սովորեցնել անվտանգ վարքագծի կանոնները:

Դասընթացների վերջում մասնակիցները ստացել են հավաստագրեր:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40