Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան, անկասկած, կկատարի իր պատավորությունները որպես ՀԱՊԿ անդամ. Զատուլին

21.07.2020 16:24
3261

Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան, անկասկած, կկատարի իր պատավորությունները որպես ՀԱՊԿ անդամ: Այս մասին «ԿՊ»-ի հետ հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Հարցին՝ Ռուսաստանն արդյոք կգործարկի ՀԱՊԿ գործիքները, եթե հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան շարունակվի, նա պատասխանել է, որ Մոսկվան «ուղղակի պարտավոր է Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում կատարել Պայմանագրով իր պարտավորությունները»: «Մենք դեմ ենք հակամարտության սահմանների ընդլայնմանը, բայց նրա բոլոր մասնակիցները պետք է հստակ հասկանան, թե իրենք ինչ են վտանգում: Մենք ամենեւին չէինք ցանկանա, որ ներքաղաքական պատճառներով Բաքուն կամ Երեւանը սրումն օգտագործեին իրենց դիրքերի ամրացման համար: Իսկ այս պահը եւս կա՝ այստեղ կա ե՛ւ համավարակը, ե՛ւ տնտեսական ճգնաժամը: Գայթակղիչ գաղափար է ժողովրդին կենսական խնդիրներից պատերազմով շեղելը:

Հույս ունեմ, որ բոլոր շահագրգիռ երկրների պատասխանատու քաղաքական գործիչները իրենց հաշիվ են տալիս, թե ինչ խաղադրույք է կատարված եւ ինչ կարող է դուրս շպրտվել, եթե որեւէ մեկի մոտ իշխեն էմոցիաները եւ իրեն ցուցադրելու ցանկությունը: Բայց հարցը՝ Ռուսաստանը կկատարի՞, թե՞ չի կատարի իր պարտավորությունները, շահարկումների թեմա է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան, անկասկած, կկատարի իր պատավորությունները որպես ՀԱՊԿ անդամ: Բայց դա չի նշանակում, որ ամեն ֆիննական դանակի գործադրման դեպքում մենք պետք է նետվենք՝ «հանուն Հայրենիքի» բղավելով: Եվ առավել եւս մենք թույլ չենք տա, որ մեզ մանիպուլացնեն: Իսկ հայ ժողովրդի պաշտպանությամբ մենք անպայման հանդես կգանք: Ճիշտ ինչպես նա, հուսով եմ, հանդես կգա մեր ընդհանուր արժեքների պաշտպանությամբ»,- նշել է նա:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40