Հայաստանի և Արցախի իշխանություններից պահանջում ենք ձեռնարկել անհետաձգելի գործողություններ՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»

19.06.2023 22:58
969

Արդեն հինգ օր է, Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է անգամ ծանր հիվանդների տեղափոխման և հումանիտար բեռների ներկրման համար:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը դատապարտում է Արցախի լիակատար պաշարման փաստի անտեսումը միջազգային հանրության կողմից:

Արցախի Հանրապետության 120 հազար քաղաքացիների, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների և հարյուրավոր անհետաձգելի բուժման կարիք ունեցող հիվանդների՝ օրեցօր խորացող հումանիտար խնդիրներին դեկլարատիվ հայտարարություններով արձագանքելը եւ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումներն անհետեւանք թողնելը համարում ենք միջազգային կազմակերպությունների կողմից երկակի ստանդարտների կիրառում եւ իր հայրենիքում ապրող բնիկ ժողովրդի հանդեպ էթնիկ զտումների ու ցեղասպանական նկրտումների իրագործման խրախուսում:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված իրավունքը «Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների եւ անվտանգության» անհասկանալի ձևակերպմամբ փոխարինած Հայաստանի Հանրապետության իշխանությունները փաստացի Արցախը տանում են դեպի բռնակցում Ադրբեջանին:

Անընդունելի է նաեւ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, դուրս մնալով սեփական ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ բանակցություններից, սահմանափակվում են միայն հումանիտար աղետը կանխելու նպատակով բնակչությանը «խիստ տնտեսման» կոչեր հղելով:

Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող ճանապարհին տեղադրված ադրբեջանական անցակետը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ակնհայտ խախտում է, ուստի, պահանջում ենք Ռուս խաղաղապահ զորակազմից՝ ապահովել նշյալ հայտարարությամբ ամրագրված դրույթների կատարումը՝ անհապաղ ապաշրջափակելով միջանցքը:

Կոչ ենք անում հայկական բոլոր կազմակերպություններին եւ ազգային կառույցներին, աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ բողոքի ձայն բարձրացնել Արցախի ժողովրդին պատուհասած աղետի կապակցությամբ և դիմել իրենց նստավայր երկրների կառավարություններին ու խորհրդարաններին՝ Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառելու պահանջով:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք ձեռնարկել հայ ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվությունից բխող անհետաձգելի գործողություններ՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը:

Մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք հայրենիքում ազատ ապրելու մեր իրավունքի համար եւ Արցախի Հանրապետության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն արժանանալու է համարժեք պատասխանի:

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»

հանրային շարժման խորհուրդ

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37