Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի ընդլայնվել և խորացել են. Հնդկաստանի ԱԳՆ Արևմուտքի քարտուղար

28.11.2022 15:02
982

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմուտքի քարտուղար Սանջայ Վերման գոհունակությամբ արձանագրեց, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ընդլայնվել և խորացել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սանջայ Վերման այս մասին հայտարարեց «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» գիտաժողովի ժամանակ ունեցած բացման իր խոսքում:

«Իսկապես, գնահատում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի  նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաներ» գիտաժողովը: Ողջունելի նախաձեռնություն է, քանի որ մենք տոնում ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:  Սա, իսկապես, ճիշտ ժամանակին է անցկացվել:

Գիտաժողովը մեր փոխշահավետ կապերը վերհանելու, ինչպես նաև՝ հետագայում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու լավ հնարավորություն է: Հայ-հնդկական հարաբերությունները  դարերի պատմություն ունեն: Երկու ժողովուրդներին կապող մշակութային ժառանգությունը Հնդկաստանում մինչ օրս պաշտպանվում և պահպանվում է»,- ընդգծեց Վերման: Ըստ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմուտքի քարտուղարի՝ Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերություններն ընդլայնվել և խորացել են: Սակայն դիվանագետն անհրաժեշտ է համարում այդ հարաբերություններն առավել ընդլայնել.

«Վերջին մեկ տարում տեղի ունեցան փոխադարձ այցեր՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով: Սա, իսկապես, շատ մեծ թափ հաղորդեց մեր հարաբերությունների զարգացմանը: Մեր համագործակցությունը ընդլայնվել է՝ ներառելով կրթության, տեխնոլոգիայի, զբոսաշրջության և այլ ոլորտներ: Առաջ շարժվելով՝ մենք պետք է համատեղենք մեր գործը և ավելի խոշորացնենք գոյություն ունեցող համագործակցությունը՝ ներգրավվելով հատկապես բժշկագիտության ոլորտը:

Հայաստանի Բժշկական համալսարանում բոլոր տարիների ընթացքում 5 հազարից ավելի հնդիկներ են սովորել: Սակայն ես վստահ եմ՝ մենք շատ ավելի մեծ թվով ուսանողներ ուղարկելու հնարավորություն ունենք»,- եզրափակեց Վերման:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40