Հայաստանի գլխավոր շտաբի պետը չի պատրաստվում հեռանալ

26.02.2021 14:25
1389

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը չի պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է զինված ուժերի աղբյուրը։

Երեկվանից Գասպարյանի մոտ են գնում տարբեր պաշտոնյաներ ՝ նրան համոզելու, որ հեռանա պաշտոնից։ Նրա հետ արդեն իսկ հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկը։

«Գասպարյանը որոշում է կայացնում ՝ հենվելով բացառապես հրամանատարների և ԳՇ վարչությունների ղեկավարների կարծիքի վրա։ Նա հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը ՝ կառավարությունը պետք է հեռանա»,–ասել է մեր աղբյուրը։

Զինվորականները ներկայումս պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, ընդհուպ ձերբակալվելու հնարավոր փորձերին: Sputnik Արմենիային զինվորականների հնարավոր ձերբակալության մասին լուրը հաստատել է նաև գլխավոր դատախազության աղբյուրը. գեներալներին ձերբակալելու նպատակով հատուկ նշանակության ուժերի «գրոհը» լրջորեն քննարկվել է ի սկզբանե:

Զինված ուժերում մեր զրուցակիցը նաև նշում է, որ եթե իշխանությունը ուժ կիրառի ցուցարարների դեմ, ապա բանակը չի զբաղեցնի ուղղակի դիտորդի դեր։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։



armeniasputnik.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01