Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը նոր նախագահ ունի

20.05.2022 14:43
1828

Մայիսի 17-ին կայացավ ՀՀ հանքագործների և մետալուրգների միության խորհրդի ժողովը, կազմակերպության նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալու և նոր նախագահ ընտրելու կապակցությամբ։ «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը միաձայն ընտրվեց ՀՀ հանքագործների և մետալուրգների միության նախագահ։

Ընդգծելով հանքարդյունաբերության դերն ու կարևորությունը Հայաստանի տնտեսության մեջ՝ նորընտիր նախագահն ասաց․«Հանքարդյունաբերությունը աշխարհի առաջատար երկրների տնտեսության հիմնասյուներից է։

Այսօր՝ վերականգնվող Էներգափոխակերպմանը զուգահեռ, շեշտակի մեծացել է մետաղների և միներալների պահանջարկը։ Օրինակ՝ արևային պանելների, քամու տուրբինների, էլեկտրական մեքենաների արտադրությունը ևս մետաղ է պահանջում։

Շատ առաջատար երկրներ ռազմավարություններ են մշակում՝ նոր մարտահրավերներին դիմակայելու, հանքարդյունաբերության ռեսուրսներն ավելի ռացիոնալ օգտագործելու նպատակով։

Այս ոլորտում Հայաստանը մեծ պոտենցիալ ունի, սակայն այն լիարժեք չի օգտագործվում։ Սա բոլորիս բացթողումն է, որը պետք է շտկենք միասին՝ լիարժեք օգտագործելով ոլորտի ներուժը։

Այսօր, ցավոք, լեռնահանքային արդյունաբերությունը հանրության կողմից հիմնականում որպես խնդրահարույց ոլորտ է ընկալվում։ Անհրաժեշտ են միության անդամ բոլոր կազմակերպությունների, պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ջանքերը՝ միասնաբար հասկանալու և ընդունելու ոլորտում ծառացած մարտահրավերները, լիարժեք լուծում տալու դրանց ։

Մեր նպատակը պետք է լինի՝ խնդիրը վերածել հնարավորության։ Աշխատատեղերի ստեղծմանը, երկրի առաջին հարկատուն լինելուն զուգահեռ, հանքարդյունաբերությունը, պետք է դառնա Հայաստանի «նավթը», վերածվելով տնտեսական մեծ հնարավորությունների աղբյուրի, որի մասին հայաստանցին կխոսի հպարտությամբ»։

Հավելենք, որ միության նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Ներառված են ոլորտի 21 կազմակերպություններ, որոնց մեծ մասը համալրում է հանրապետության խոշոր հարկատուների ցանկը և ապահովում ընդհանուր առմամբ շուրջ 15 հազար աշխատատեղ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերջին եռամսյակներում համարվում է երկրի թիվ մեկ հարկատուն:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40