Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի հավաքականի տպավորիչ հաղթանակը

22.06.2023 17:47
1118

Հունիսի 12-ից 18-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնությունը, որին 10-ը մարզիկով մասնակցեց Հայաստանի Հանրապետության հավաքականը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Արշակ Հայրապետյանի, հավաքականի երկրորդ մարզիչ Արմեն Շահվերդյանի գլխավորությամբ, ըմբշամարտի մարզիչներ Կարապետ Ենգոյանի, Վարդան Գյուրջյանի մասնակցությամբ: Մեր ընտրանին թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը՝ նվաճելով հաղթողի գավաթը և հետևում թողնելով մեր հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի հավաքականներին: Ներկայացուցչական այդ առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Տիգրան Բունիաթյանը՝ 60 կգ քաշային կարգում՝ Ագարակ քաղաքից: ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրի Ավետիսյանի սանն արժանացավ բրոնզե մեդալի՝ կանգնելով պատվո պատվանդանի 3-րդ հարթակին: Սա Տիգրանի 2-րդ բրոնզե մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Առաջին անգամ նման հաջողության նա հասել էր  երկու տարի առաջ:

Հայրենիք վերադառնալիս Աթենքի օդանավակայանում մի անմոռանալի դեպք կատարվեց: Սպասասրահում էր ամերիկաբնակ Վիգեն Իսախանյանը՝ Վայոց ձորի մարզից: Մեր  հայրենակիցը սրտանց ուրախացավ  Հայաստանի պատանի ըմբիշների հաջողություններով և նրանցից յուրաքանչյուրին նվիրեց 100-ական դոլար: Այս պարագայում ոչ այնքան փողն է կարևոր, որքան մեր հայրենակցի սրտաբուխ արարքը...

Այս ամենի մասին մեզ ներկայացրեց Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի փոխտնօրեն, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Մերուժան Աթայանը՝ խնդրելով թերթի միջոցով իր երախտագիտությունը փոխանցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենությանը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլիյ) և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին՝ Եվրոպայի առաջնությանն իր և մարզիչ Յուրի Ավետիսյանի մասնակցությունը հովանավորելու համար:  Համայնքապետը ժամանակին հովանավորել էր Տիգրան Բունիաթյանի՝ ուսումնամարզական հավաքներին մասնակցությունը:

«Հաջողությունը՝ հաջողություն, բայց Քաջարանի մանկական մարզադպրոցի ըմբիշների մարզումների պայմանները հեռու են բավարար լինելուց», - ասաց Մերուժան Աթայանը և հույս հայտնեց, որ Քաջարանում ըմբշամարտի մարզադահլիճի հարցը վերջապես կլուծվի:

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40