Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերին

05.02.2018 10:45
2224

Մեծարգո պարոն դեսպան

2018թ. հունվարի 16-ին Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում ինձ առեւանգելու փորձ է կատարվել:

Այդ կապակցությամբ մենք ՌԴ ոստիկանությանը, ապա եւ հայ հանրությանը հայտարարել ենք, որ առեւանգման փորձը կարող էր պատվիրել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Հայտնել ենք նաեւ, որ Միչուրինսկից Մոսկվա վերադառնալու մեր երթուղին կարող էր հանցախմբին կամ պատվիրատուին տեղյակ պահել Մանյա Ծատրյան անուն-ազգանունով երիտասարդ կինը, ով իր աշխատանքի բնույթից ելնելով` միակն էր, որ գիտեր այդ երթուղու մասին:

Մեր հայտարարությունից հետո Սյունիքի մարզպետը, մարզի ոստիկանների աջակցությամբ, նոր արշավ է սկսել թերթի խմբագրության եւ խմբագրի դեմ:

Հավաքագրվել եւ հավաքագրվում են բոլոր նրանք (հատկապես մարզպետարանի ենթակայությամբ աշխատողներն ու մասնավորապես կանայք), ովքեր պատրաստ են ցուցմունք տալ թերթի ու նրա խմբագրի դեմ, խմբագրակազմը ներքաշել սադրանքների մեջ: Մի քանի օրվա մեջ այդ մոբիլիզացիայի շնորհիվ ծնվել են հաղորդումներ, որոնց հիման վրա էլ մարզի ոստիկանությունը քրեական երկու շինծու գործ է մոգոնել թերթի խմբագրության դեմ:

Այդ մասին տեղյակ ենք պահել երկրի պատկան մարմիններին՝ խնդրելով ուշադրություն դարձնել Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին, խնդրելով թերթի խմբագրության դեմ հորինվող քրեական գործերի նախաքննությունը տեղափոխել հանրապետության այլ մարզեր, քանի որ Սյունիքի իրավապահ համակարգն առայժմ եւ հատկապես թերթին առնչվող գործերում առաջնորդվում է մարզպետի պատվերով ու հրահանգներով:

Դեռեւս որեւէ արձագանք չենք ստացել մեր դիմում-նամակների առիթով, իսկ թերթի, խմբագրի եւ նրա ընտանիքի դեմ արշավը սաստկանում է ժամ առ ժամ:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների եւ հատկապես «Սյունյաց երկիր» թերթի ու նրա խմբագրի դեմ ոստիկանների աջակցությամբ ծավալված մարզպետական արշավի վրա:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք՝ եթե թերթի աշխատակիցների, խմբագրի կամ նրա ընտանիքի անդամների հետ որեւէ արտառոց դեպք տեղի ունենա, ապա դա կարող է լինել բացառապես Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ձեռքի գործը:

Ուրիշ հակառակորդ, առավել եւս թշնամի թերթը չունի:

Միայն Վահե Հակոբյանն է, որ Քաջարանի կոմբինատի միջոցներով հղփացած եւ իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ ստոր ու նենգ արշավի դրոշ է բարձրացրել խոսքի ազատության, անկախ լրատվամիջոց «Սյունյաց երկիր» թերթի, նրա  syuniacyerkir.am կայքի եւ հատկապես խմբագիր Սամվել Ալեքսանյանի դեմ:

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

05 փետրվարի 2018թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40