Հայաստանի հետ առանց սահմանափակումների ուղիղ և ազատ կապի ապահովումը մեր անվերապահ պայմանն է. Ռուբեն Վարդանյան

26.04.2023 23:51
8364

Ադրբեջանի կողմից՝ իր պայմանավորվածությունների հերթական խախտումը էլ ավելի է սրել իրավիճակը Արցախի շուրջ։ Այդ կապակցությամբ երեկ մենք աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, գործողությունների ծրագիր քննարկել և որոշակիացրել ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլերը։

Արցախի բնակիչների հետ մի շարք հանդիպումներ են անցկացվել, համատեղ քննարկվել են հիմնական մարտահրավերները, ձևավորվել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, Արցախի և Հայաստանի ղեկավարությանը, ինչպես նաև միջազգային հանրությանն ուղղված հիմնական պահանջները։

Արցախի երիտասարդության նախաձեռնող խումբն իր կողմից ձևակերպել և հաստատել է գործողությունների ծրագիր, որը պետք է իրականացվի, եթե Ադրբեջանը պատրաստ չլինի վերադառնալ Եռակողմ հայտարարության տառի ու ոգու պահպանմանը, ու ես իմ կողմից ամբողջությամբ սատարում եմ երիտասարդներին։

Աշխատանքային հանդիպումներ են անցկացվել Արցախի քաղաքական կուսակցությունների հետ, որոնց ընթացքում մշակվել է միասնական դիրքորոշում՝ իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում Արցախի ժողովրդի շահերի միանշանակ պաշտպանությանն ուղղված քայլերի առնչությամբ։

Արցախի Հանրապետության և Արցախի Անվտանգության խորհրդի ղեկավարների հետ ևս քննարկումներ են եղել, որոնց շրջանակներում վերահաստատվել են բնակչության միասնական սկզբունքներն ու դիրքորոշումը, այն է՝ մենք մեր հողի վրա ենք, ոչ մի տեղ չենք գնալու և չենք հրաժարվելու նրանից:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը տեղեկացվել է Արցախի ժողովրդի և քաղաքական ուժերի դիրքորոշման մասին, ինչպես նաև նշվել է, որ մենք նրանց կողմից միջանցքի ապաշրջափակմանն ուղղված կոնկրետ քայլեր ենք սպասում։ Այսպիսի պայմաններում միջանցքը մեր կողմից չի օգտագործվելու: Այս հարցում որևէ փոխզիջում չի կարող լինել։ Հայաստանի հետ առանց սահմանափակումների ուղիղ և ազատ կապի ապահովումը մեր անվերապահ պայմանն է: Մենք անելու ենք ամեն ինչ՝ մեր իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Եթե ռուսական խաղաղապահ զորախմբին և միջազգային հանրությունը չհաջողվի ոչինչ փոխել, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահելու մեր հայրենակիցների օրինական շահերի պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ դրա համար օգտագործելով եղած խաղաղ և այլ միջոցները։

Կոնկրետ թեզեր են ներկայացվել բոլոր քաղաքական ուժերին և դերակատարներին, և մենք սպասում ենք նրանց արձագանքին։ Միաժամանակ մենք ինչպես Արցախում, այնպես էլ Արցախից դուրս գտնվող բոլոր շահագրգիռ և առողջ ուժերի մասնակցությամբ յուրաքանչյուր կետի և թեզի շուրջ հանրային քննարկումներ ենք սկսում։

Ռուբեն Վարդանյան / Рубен Варданян 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02