Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացը դեռ չի արդարացրել Ադրբեջանի սպասումները. Բայրամով

08.05.2023 16:25
773

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։

Այս մասին հայտնում է tert.am-ը:


«Մենք կոչ ենք անում հայկական կողմին բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով հարաբերությունները կարգավորելու քննարկումներում», - երկուշաբթի ասել է Բայրամովը Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ բանակցություններից հետո։

Նա նշել է, որ չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային, առաջընթացը, որը ձեռք է բերվել տարբեր ոլորտներում, մասնավորապես խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների հիմքերը, պետական սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնումը, «դեռ չի արդարացրել ադրբեջանական կողմի սպասելիքները»։

«Մենք կարծում ենք, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու լավագույն ճանապարհը հիմնված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգման վրա», - ասել է Բայրամովը՝ հավելելով, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հստակ, սկզբունքային և մշտական է»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40