Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին

08.09.2018 17:18
1313

ՄՈՍԿՎԱ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,  այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ:

Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը շեշտեց երկկողմ հարաբերությունների հատուկ բնույթը: «Այսօր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ռազմական ոլորտներին, անվտանգության հիմնախնդիրներին, տնտեսական համագործակցությունը»,- ասաց նա:

Պուտինն ընդգծեց համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև հիշատակեց միջուկային եւ ջերմային էներգետիկայի մասին:

Ռուսաստանի նախագահն ասաց, որ զարգանում են երկու երկրների հարաբերությունները նաև մետալուրգիայի եւ մեխանիկական արդյունաբերության ոլորտներում:

«Մի խոսքով, մենք զրուցելու շատ թեմաներ ունենք»,-հավելեց Պուտինը՝ շեշտելով , որ անցյալ տարի առեւտրաշրջանառության աճը կազմել է գրեթե 30 տոկոս, հույս հայտնելով, որ այս տարվա վերջին այդ ցուցանիշը կավելանա:

Արաքս Կասյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40