Հայաստանի հետ խաղաղության Ալիեւի պայմանը. Տարածքային ամբողջականության ճանաչում Ղարաբաղի հետ միասին

14.02.2022 17:12
1073

Ադրբեջանի նախագահը նշել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում, նրա կարծիքով, հնարավոր է խաղաղության համաձայնագրի կնքումը Հայաստանի հետ։

«Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է կնքվի խաղաղության համաձայնագիր։ Այդ համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունման պայմանով... Բայց ադրբեջանցի ժողովուրդը երբեք չպետք է մոռանա այդ դաժանության մասին։ Ոչ ոք չպետք է մոռանա...»,- ինչպես տեղեկացնում է ԱզերԹԱջ-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այս մասին ասել է Աղդամի շրջան կատարած ուղեւորության ժամանակ։

Իլհամ Ալիեւը նաեւ վստահություն է հայտնել, որ աշխատանքը, որն այժմ կատարում է Ադրբեջանը, «այդ թվում եւ ռազմաշինության ոլորտում, էլ ավելի կուժեղացնի երկիրը եւ կդառնա Հայաստանում բարձրացած ռեւանշիստական ուժերի պատասխանը։ Մենք մեր հողում ենք։ Մենք վերադարձել ենք այդ հող՝ արյուն թափելով, շեհիդների կյանքի գնով։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա եւ ապրելու ենք այստեղ։ Ղարաբաղն Ադրբեջան է»,- ասել է պետության ղեկավարը։

operativ.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34