Հայաստանի ղեկավարության հետ ոչ բոլոր հարցերում ունենք նույն տեսակետներ. Արցախի ԱԳՆ Սերգեյ Ղազարյան․ Alpha News

17.06.2023 10:59
825

Հայաստանի եւ Արցախի միջեւ միջգերատեսչական համագործակցություն կա, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ ունենք նույն տեսակետները։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի ղեկավարությունն ու Հայաստանի ղեկավարությունը արդյոք ունեն համախմբված գործողությունների օրակարգ՝ ռազմաքաղաքական, տնտեսական եւ հումանիտար ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, տարբեր հանդիպումների ժամանակ, որ բավականին բաց կերպով պաշտպանում ենք մեր կարծիքը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ ժողովրդի առջեւ ծառացած սպառնալիքները չեն կարող ընկալվել առանձին ձեւաչափով, չկան Արցախին սպառնացող կամ Հայաստանին ուղղված անհատական սպառնալիքներ։

Ոչ, բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը կրում են համազգային բնույթ, այստեղ ազգային պետության գոյությանը սպառնացող վտանգների հարց է։ Մեր խորին համոզմամբ՝ այս սպառնալիքները հետ մղելու համար ոչ միայն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հարաբերությունների շրջանակներում է, անհրաժեշտ է համախմբել նաեւ հայկական կարողությունների ողջ սպեկտրը։

Առանց դրա շատ դժվար կլինի հաղթահարել այս բոլոր խնդիրներն ու սպառնալիքները։ Ինչպես ասացի, համագործակցությւոն կա, բայց կան նաեւ հարցեր, որոնց վերաբերյալ մեր կարծիքները տարբերվում են»,- ասել է նախարարը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40