Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11
1128

«Արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այս իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության մասին։

Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում, «Արևմտյան Ադրբեջան վերադարձ. պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» միջոցառման շրջանակում, հայտարարել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին։

Նրա խոսքով՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքը միջազգային հանրությանը ներկայացնում է ոչ միայն վերջին փուլում տեղի ունեցած տեղահանության հետ կապված փաստերը, այլև այն ողբերգությունները, որոնց 200 տարվա ընթացքում ենթարկվել են իրենց պատմական հողերում ապրած ադրբեջանցիները, ինչպես նաև Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ ճշմարտությունը։

«Համայնքը, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, պահանջում է միջազգային կազմակերպություններից և համաշխարհային հանրությունից ճանաչել և ապահովել այդ մարդկանց իրավունքները։ Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը վարում են խաղաղ բանակցություններ։ Կարծում ենք, որ այդ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցվի նաև Արևմտյան Ադրբեջանից փախստականների իրենց հայրենի հողեր վերադարձի հարցը», — հայտարարել է Ալեքբերլին։

Համայնքի ղեկավարը հավելել է, որ խաղաղության հիմնական երաշխիքներից մեկը ժողովուրդների համատեղ ապրելու ապահովումն է։

«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը հանդես է գալիս խաղաղության, անվտանգության և տարածաշրջանային համագործակցության օգտին։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու իրավունքը և չխոչընդոտի այդ գործընթացին», — ասել է նա։»

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01