Հայաստանի միայնակ ծերերից 59–ի կոմունալ վարձավճարները կտա պետությունը

19.11.2019 16:50
1231

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոխել «Պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի որոշ դրույթներ։

Սոցիալական բնակարաններում ապրող միայնակ ծերերի կոմունալ վարձավճարները 2020թ.–ից կվճարի պետությունը։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը` ներկայացնելով նախարարության համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը։

«Այդ անհրաժեշտությունն առաջացել էր, որովհետև սոցիալական բնակարաններում ապրող միայնակ տարեցներին մենք տալիս ենք միայն բնակարան, և իրենց մնացած խնդիրներն իրենք լուծում են ինքնուրույն` իրենց կոնսաթոշակի միջոցով։ Շատ հաճախ, եթե չասենք` գրեթե միշտ, այդ կենսաթոշակը չի բավականացրել իրենց առաջնահերթ հարցերը լուծելու ու կոմունալ վարձավճարները վճարելու համար։ Արդյունքում շատ մեծ պարտքեր են կուտակվել այն սոցիալական բակարաններում, որտեղ իրենք բնակվել են»,– ասաց փոխնախարարը։

Այդ նպատակով Սոցապ նախարարությունը որոշ փոփոխություններ է նախաձեռնել «Պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում։

Որտեղ աշխատել ես, այնտեղից էլ թոշակ ստացիր. Հայաստանը կողմ է ԵԱՏՄ նոր համաձայնագրին

Օրենքի փոփոխությունից, Գեմաֆին Գասպարյանի խոսքով, կօգտվեն սոցիալական բնակարաններում բնակվող 59 միայնակ ծերեր։

«1 անձի համար ամիսը միջինը 12 000 դրամի մասին է խոսքը, տարեկան 144 000 դրամի։ 59 բնակչի համար տարեկան շուրջ 8.5 մլն դրամ է ստացվում»,– ասաց Գասպարյանը։

Հայ գործարարը մարել է թոշակառուի հսկայական պարտքը. պատմում է Սիմոնյանը

Ընդհանուր առմամբ, Հայաստանի սոցիալական բնակարաններում այս պահին բնակվում է  200 քաղաքացի։ Նրանցից 141-ը կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անապահով, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ են։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40