Հայաստանի նախագահը մեկնել է Մեծ Բրիտանիա, այցելելու է նաեւ Ֆրանսիա և ԱՄՆ

18.06.2018 15:45
1585

Նախագահ Արմեն Սարգսյանը, նախնական պայմանավորվածությունների համաձայն, աշխատանքային հանդիպումների նպատակով այսօր մեկնել է արտերկիր:

Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորությունում պաշտոնական եւ ոչ պաշտոնական ձեւաչափով մի շարք հանդիպումներ կունենա: Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Բուքինգհեմյան պալատում: Որպես ՄԹ-ում Հայաստանի նախկին դեսպան` նա հրաժեշտի հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարարությունում:

Լոնդոնից Հայաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա: Փարիզում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի մրցակցային առավելությունները ներկայացնելու եւ ներդրումային հնարավորությունները քննարկելու նպատակով, ասված է նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Արմեն Սարգսյանը Փարիզում աշխատանքային հանդիպում կունենա նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքաել Ժանի հետ։ Կքննարկվեն հոկտեմբերի 7-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում գործարար համաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Հունիսի 26-ին Հայաստանի նախագահը կմեկնի ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական եւ մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը:

Վաշինգտոնում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը ԱՄՆ Սենատում:

Նշված երկրներում գտնվելու ընթացքում հնարավոր են նախագահ Սարգսյանի քաղաքավարական հանդիպումները այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ, ասված է հաղորդագրությունում:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40