Հայաստանի պետական կամերային երգչախումբը միջազգային փառատոններում ներկայացրել է Կոմիտասի «Պատարագը»

09.09.2025 10:06
432

Հայաստանի պետական կամերային երգչախմբի արական կազմը սեպտեմբերի 1-8-ը մասնակցել է Իտալիայում և Հունաստանում անցկացվող բարձր հեղինակություն ունեցող միջազգային հոգևոր փառատոնների։

Իտալիայի Ֆանո քաղաքում Երգչախումբը մասնակցել է Միջազգային բազմաձայն երգչախմբային 52-րդ փառատոնին, իսկ Հունաստանի Պատմոս կղզում՝ Հոգևոր երաժշտության 23-րդ փառատոնին։

Այս փառատոնները հոգևոր երաժշտությունը ներկայացնելու կարևոր հարթակներ են, որտեղ հանդես են գալիս տարբեր երկրների բարձրակարգ երգչախմբերն ու երաժշտական կոլեկտիվները։ Հայաստանի պետական կամերային երգչախումբն իր բացառիկ համերգային ծրագրով ներկայացրել է հայ հոգևոր երաժշտությունն իր ողջ գունապնակով, որի առանցքում, իհարկե, Կոմիտասն էր։

Յուրաքանչյուր երկրում Երգչախումբը հանդես է եկել երկու համերգով։ Ծրագրում ներառված էր Կոմիտասի «Պատարագ»-ը, ինչպես նաև հայ միջնադարյան և ժամանակակից համաշխարհային կոմպոզիտորների հոգևոր ստեղծագործություններ, որոնք լավագույնս ներկայացնում են հայ երաժշտության համաշխարհային արժեքը։

Երգչախումբը փառատոններին մասնակցել է Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի հրավերով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40