Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում

10.01.2025 12:02
631

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-ից 19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ ռոք» համերգաշարը։ Նվագախումբը մեկնում է ԱՄԷ Դուբայի օպերայի հրավերով։ 

Հունվարի 17-ին և 18-ին նվագախումբը կներկայացնի «Լեդ Զեփելին» և «Նիրվանա» ռոք խմբերի, իսկ հունվարի 19-ին՝ փոփի արքա Մայքլ Ջեքսոնի համաշխարհային ճանաչում վայելող երգերի սիմֆոնիկ մեկնաբանությունները։ 

«Սիմֆոնիկ Զեփելին» և «Սիմֆոնիկ Նիրվանա» համերգները միջազգային մեծ ճանաչում ունեցող նախագծեր են, որոնք պարբերաբար կատարվում են ամբողջ աշխարհում։ 2022 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Սիմֆոնիկ Զեփելին»-ը ներկայացրել է նաև հայ հանդիսատեսին։ «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրն էլ բացառիկ է նրանով, որ ստեղծվել է Հայաստանում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։

«Առաջին անգամ է, որ «Սիմֆոնիկ Ջեքսոն» նախագիծը մենք ներկայացնում ենք միջազգային բեմում։ Մեծ հաջողություն է՝ Հայաստանում ստեղծել նման որակյալ նախագիծ և այն ներկայացնել դրսում»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։ 

«Սիմֆոնիկ Զեփելին» և «Սիմֆոնիկ Նիրվանա» համերգները ղեկավարելու է Միացյալ Թագավորությունից հրավիրված դիրիժոր  Ռիչարդ Սիդվելը, իսկ «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40