Հայաստանի քրեակատարողական հիմնարկները եղել են ամենախոշոր բիզնեսներից, գործել է մաֆիոզ համակարգ. Նիկոլ Փաշինյանն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց

24.10.2018 15:34
1133

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ուշագրավ մանրամասներ ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում տիրած իրավիճակի և կատարված փոփոխությունների վերաբերյալ: Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում Փաշինյանը նախ արձանագրեց, որ այսօր քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիրը լուծված է՝ կապված կալանքի կիրառման պրակտիկայի փոփոխությունների հետ: «Այսինքն, այն խնդիրը, որի մասին մենք  տարիներ շարունակ ասում էինք,  որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները հերթով են քնում, 6 հոգով են քնում մի մահճակալի վրա, լուծել ենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Այնուհետև Փաշինյանը շեշտեց, որ այդ ամենը պատահական չի եղել:  «Չմտածեք, թե դա պատահական է այդպես արվել, պատահական չի արվել, այնպես չի եղել, որ ուղղակի իրավական պրոցեդուրաներն էին այդպես պարտադրում: Որպես քրեակատարողական հիմնարկներում ժամանակ անցկացրած մարդ՝ կարող եմ ասել, որ դա հատուկ է արվել: Որ ասում են քրեական էլիտան Հայաստանում իշխանություն է ունեցել, դա դրա հետ է կապված: Բա քնելու տեղ չունենալը փող է, ո՞վ ավելի շատ կմուծվի, որ քնելու տեղ ունենա: Այդ քնելու տեղ ունենալն, այսպես ասած, «լավ տղու բազար է»՝ ո՞վ է իրեն ճիշտ պահում ընտրությունների ժամանակ, ընտրություններից առաջ և հետո, ընդհանրապես ճշտի իշխանությանը ո՞վ է բավարար չափով ծառայել»,- մանրամասնեց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ քրեակատարողական հիմնարկները եղել են ամենախոշոր բիզնեսներից մեկը: «Եվ դրա իմաստը եղել է շատ պարզ, մարդը քրեակատարողական հիմնարկից ներս մտավ, ինքը կոնվեյերի վրա է դրվում, և ամբողջ համակարգը աշխատում է մինչև նրա դուրս գալը հնարավորինս շատ փող քամել նրանից: Մարդիկ տներ են ծախում, որ քրեակատարողական հիմնարկներում իրենց պարտքերը փակեն: Ինչքան շատ կալանավոր կա, այնքան ավելի շատ մարդուց են իրենք փող հավաքում: Այս վիճակն այսօր էլ կա, բայց արմատախիլ ենք անելու: Այս մաֆիոզ կառույցի մի մասն այսօր ՔԿՀ-ներում շարունակում է պաշտոններ զբաղեցնել: Իսկ ինչո՞ւ մենք բոլորին չենք հանել, շատ պարզ պատճառով՝ նախ ճիշտ չէ թացը չորին խառնել և ամեն ինչը համահարթեցնել, երկրորդն էլ իրենց եթե հանենք, ո՞ւմ ենք բերելու իրենց տեղն աշխատելու 70 հազար դրամով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

armenpress.am

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23