Հայաստանի Սահմանադրությունը փոխելը Բաքվի օրինական պահանջն է․ Ադրբեջանի ԱԳՆ

07.06.2024 20:56
885

«Այսօր իսկապես գլխավոր խնդիրը Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է անում «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միանալու» կոչին»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա պնդել է, որ Սահմանադրությունից այդ հավակնությունները բացառելը Բաքվի «օրինական պահանջն է»։ Արդբեջանի արտգործնախարարության գնահատմամբ՝ Հայաստանը շահագրգռված չէ կայուն խաղաղութամբ և ձգտում է պահպանել տվյալ իրավիճակը միայն որպես պահեստային տարբերակ՝ ապագայում «Ադրբեջանի դեմ ագրեսիան վերսկսելու համար»։

Հայաստանի արտգործնախարարությունն, իր հերթին, այսօր ավելի վաղ մեղադրել է Ադրբեջանի նախագահին՝ խաղաղության գործընթացը տորպեդահարելու համար, պնդելով, որ Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը կասկածի տակ է դնում խաղաղության հասնելու անկեղծությունը:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև ասել է. «Միաժամանակ Հայաստանի փորձերը՝ ուղղված անցյալի հակամարտության մնացորդը համարվող Մինսկի խմբի վերականգնմանը և ռազմականացման քաղաքականության շարունակությունը ցույց են տալիս, որ այդ երկիրն Ադրբեջանի դեմ ուղղված թաքնված օրակարգ ունի»։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է՝ Հայաստանը «բարոյական հիմքեր չունի» կասկածելու խաղաղության գործընթացում Բաքվի անկեղծությանը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահն այսօր արձագանքել է Ալիևի՝ Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քայլեր իրականացնեն ՄԽ-ի լուծարման համար։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ խաղաղության պայմանագիրն է Մինսկի խմբի լուծման հարցը։

ԱԺ նախագահը նաև շեշտել է, որ ամեն անգամ, երբ երկու երկրներն արդեն համաձայնություններ են ունենում, Ալիևը փորձում է հարվածել խաղաղության գործընթացին։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40