Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները թափանցիկ են բոլոր գործընկերների համար. Փաշինյան

19.03.2019 12:54
1115

Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ընթացքում օրակարգային կարևորագույն կետերից մեկն է դարձել. այն նախնական քննարկման էր ենթարկվել նաև Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքմենստանի ղեկավարների հետ: Մարտի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղյակ եք, որ ես Իրան կատարած այցից առաջ հեռախոսազրույցներ եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ, Ռուսաստանի նախագահի հետ և Թուրքմենստանի նախագահի հետ: Նրանց նաև տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ եմ պատրաստվում քննարկել Իրանում, որովհետև կարևոր են նաև նրանց մոտեցումները, մասնավորապես,  որքանով են Վրաստանը, Թուրքմենստանը, Ռուսաստանը հետաքրքրված նման խոսակցությամբ: Նրանց հետ քննարկումների արդյունքում է նաև որոշվել, որ այս թեման Իրանում պետք է դառնա կարևոր կետերից մեկը: Քննարկումները շարունակվում են և կշարունակվեն, քանի դեռ մենք չենք եկել որևէ եզրակացության»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ, ընդհանուր առմամբ, տրամադրվածությունը պետք է լինի այն, որ Հայաստանը հնարավոր բոլոր ուղղություններով հարաբերությունները զարգացնի թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ: «Այսինքն՝  բոլոր ուղղություններով մենք պետք է նախաձեռնություններ, գաղափարներ ունենանք, թե ինչպես կարող ենք այդ հարաբերությունները զարգացնել:  Կարևոր է արձանագրել, որ նման զարգացումները կարևոր են մեր տարածաշրջանում կայունությունը և ինտեգրացիան ապահովելու առումով: Ուրախ եմ արձանագրել, որ կա հետաքրքրություն, որը միատեսակ և միանման չէ: Ամենակարևորն այն է, որ մենք այս գործընթացում մեր բոլոր գործընկերների հետ ենք քննարկում ունենում, և ամեն ինչ անում ենք, որ մեր օրակարգը, մեր գործողությունները նրանց համար թափանցիկ լինեն»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հարցը ենթադրում է նոր գազատար՝ ՀՀ վարչապետը հստակեցրեց, որ խոսքը նոր գազատարի մասին չէ: «Խոսքը նոր գազատարի մասին չէ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած գազատարերով հնարավոր է իրականացնել առկա ծրագրերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Իրանում էր փետրվարի 27-28-ը:  

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40