Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին աճել է 9.7 տոկոսով

21.05.2018 17:13
1213

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-ապրիլին 9.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: Նախորդ ամիսներին անկում ապրող գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը աճել է:

Ընթացիկ տարվա չորս ամսվա ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 21.8 տոկոս` 64 միլիարդ 759.6 միլիոն դրամ: 2017 թ. չորս ամսվա համեմատ` այս տարի ծառայությունների ծավալն (առանց առեւտրի) աճել է 17.6 տոկոսով` կազմելով 487 միլիարդ 107.7 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 2.2 տոկոսով` կազմելով 129 մլրդ 455.1 մլն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշը 0.4 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվար-ապրիլին ավելացել է 3.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.8 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 10.3 տոկոսով եւ կազմել 787 միլիարդ 571.2 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 522 միլիարդ 115.1 միլիոն դրամ է, ինչը 5.2 տոկոսով ավելի է 2017-ի հունվար-ապրիլի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.5 տոկոսով (166 հազար 150 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 139 հազար 789 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 0.8 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 182 հազար 573  դրամ` աճելով 4.1 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 31.2 տոկոսով (2 միլիարդ 221.8 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 25.5 տոկոսով (764.5 մլն դոլար), իսկ ներմուծումը` 34.3 տոկոսով (1 միլիարդ 457.3 մլն դոլար):

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-փետրվարին եղել է 481.38:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40