Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա

02.07.2026 12:52
452

Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են հայ քաղաքացիներին զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ Մոլդովայի օրինակով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետը մեկնաբանել է նոր փոփոխությունները, որոնք նախատեսում են մտցնել Հայաստանի իշխանությունները, որոնց համաձայն՝ քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկություններին և հանրաքվեներին միայն քվեարկության օրվան նախորդող կես տարվա ընթացքում հանրապետությունում փաստացի բնակվելու պայմանով։

«Ինչպես ակնհայտ է, օրենքները կոչված են պաշտպանելու այս կամ այն երկրի քաղաքացիների իրավունքները, այստեղ ստացվում է կարծես թե նույնիսկ հակառակը. հայկական անձնագրեր ունեցող մարդիկ զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից, մասնավորապես՝ ընտրություններին մասնակցելուց»,- ասել է նա։

«Հաշվի առնելով հանրապետությունում եվրոպացի մասնագետների ակտիվ աշխատանքը՝ ակամա հիշվում է Մոլդովայում 2025 թվականի ընտրարշավը, երբ Սանդուի ռեժիմը նպատակաուղղված ամեն ինչ անում էր, որպեսզի թույլ չտա Ռուսաստանում գտնվող հայրենակիցներին իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Հայաստանի դեպքում նույնպես ստացվում է. սփյուռքը կմնա սեգրեգացված իր երկրի և իր ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքից»,- նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը։

Զախարովան նաև ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, թե ինչպես է օրինագիծը ներկայացվում մարդկանց տեղեկատվական միջավայրում։

«Մենք տեսել ենք, որ մի շարք իշխանամետ լրատվամիջոցներում այն ներկայացվում էր որպես Կրեմլի առասպելական հիբրիդային հարձակումների դեմ պայքարի միջոց, որը, իբր, փորձում էր օգտագործել Ռուսաստանի հայկական սփյուռքի ռեսուրսը խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Գիտեք, կարծում եմ, որ այս առասպելը պարզապես փշրվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակայնորեն ներկայացված թվերի մասին. նրանց տվյալներով՝ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրապետություն ավելի շատ քաղաքացի է մուտք գործել, քան ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում։ Այդ դեպքում ո՞վ է վերջնարդյունքում կեղտոտ ձեռքերով», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40