Հայաստանին գոյութենական վտանգ է սպառնում, վտանգված է Սյունիքի ճակատագիրը. հայտարարություն

06.08.2025 14:09
935

Հայաստանին գոյութենական վտանգ է սպառնում, վտանգված է Սյունիքի ճակատագիրը, այս մասին ասվում է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի տարածած հայտարարությունում։

«ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն, մեկնելով ՀՅԴ Լիբանանի 76-րդ Շրջանային ժողովի քննարկումներէն եւ ընդունած բանաձեւերէն, 5 օգոստոս 2025-ին գումարած իր նիստին քննարկեց հայրենիքի մէջ արձանագրուող խորապէս մտահոգիչ զարգացումները, եւ վերջին շաբաթներու պատահարներուն առիթով կը հաստատէ.

Ա.-Հայաստանի Հանրապետութեան կը սպառնայ գոյութենական վտանգ։ Թուրք եւ ազրպէյճանական դաշինքը բուռն կերպով կ'աշխատի իր տիրոյթին վերածելու համար մեր երկիրը։

Բ.-Վտանգուած է Սիւնիքի ճակատագիրը։ Սիւնիքը յայտնուած է աշխարհաքաղաքական ուժերու բախման կէտին վրայ, ուր տարբեր շահեր կը բախին՝ խնդրոյ առարկայ դարձնելով Հայաստանի գերիշխանութիւնը այդ տարածքին վրայ։

Գ.-Ազրպէյճանը անվերջ կը նորոգէ իր նախապայմանները եւ խաղաղութիւնը կը պայմանաւորէ այդ նախապայմաններուն դիմաց Հայաստանէն ակնկալուած նոր յանձնուողականութիւններով։

Դ.-Պաշտօնական Երեւանը կը յայտարարէ իր պատրաստակամութիւնը Պաքուի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու, առանց արծարծելու Հայաստանի ներխուժուած տարածքներու, Պաքուի մէջ պահուող ռազմագերիներու եւ Արցախի ժողովուրդի հաւաքական վերադարձի իրաւունքի հարցերը։

Ե.-Անտեսելով օրհասական այս բոլոր հանգամանքները՝ Հայաստանի իշխանութիւնները անհաշտ պայքար կը մղեն եկեղեցւոյ դէմ, բռնութիւններու կը դիմեն չէզոքացնելու համար ընդդիմադիր ուժերը եւ հալածանքի կ՛ենթարկեն ազգային արժեհամակարգի պաշտպան Դաշնակցութիւնը։

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն բուռն կերպով կը դատապարտէ իշխանութիւններուն ձեռնարկած եկեղեցահալած քաղաքականութիւնը, կը մերժէ եւ անընդունելի կը նկատէ ազգային արժէքներուն դէմ սանձազերծուած արշաւը եւ կը պահանջէ անմիջապէս ազատ արձակել քաղաքական բոլոր բանտարկեալները։

2026-ի խորհրդարանական ընտրութիւններուն ընդառաջ, իմանալով իրենց ունեցած վարկանիշի կտրուկ անկումի ենթարկուած ըլլալը, ինքնավերարտադրումը ապահովելու համար, գործող իշխանութիւնները կը շարունակեն ջլատել ազգային ուժերն ու Հայաստանեայց առաքելական եկեղեցին, որ կը շարունակէ պահպանել բարձրագոյն վարկ ու հեղինակութիւն հասարակութեան մօտ։

ՀՅԴ Լիբանանի կազմակերպութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ ազգային արժէքներու պաշտպանութեան առաջին գիծերուն վրայ կանգնած հայ եկեղեցիին, հայրենիքի մէջ գործող բոլոր ազգային ուժերուն եւ ողջ ներուժով սատար կը կանգնի ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինին՝ ապազգային ուժերը իշխանութենէն հեռացնելու առաջադրանքով իր մղած պայքարին յաջողութեան համար»,- ասվում է հայտարարությունում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40