Հայաստանին Հիսուս Քրիստոսի արձան պետք չէ․ Գերմանիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սերովբե Իսախանյանի կոչը

10.07.2022 22:30
1114

Ավետիս Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրե է․

«Գերմանիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սերովբե Իսախանյանի կոչը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՁԱՆ ՊԵՏՔ ՉԷ

Հարգելի պարոն Ծառուկյան,

Այսօր մամուլից տեղեկացանք, որ, առանց անսալու բազմաթիվ անձերի ու հաստատությունների կոչերին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորներին, անայլայլ կերպով շարունակում եք իրագործել Հիսուս Քրիստոսի հսկա արձանը կառուցելու Ձեր ծրագիրը, կատարել եք նույնիսկ հիմնարկեքը։

Որպես հայ մարդ, հոգեւորական ու եպիսկոպոս, աղաչում, խնդրում, պահանջում եմ, ի սեր Աստծո, դադարացրե՜ք այս ծրագրի իրագործումը։ Այն պարզապես հարիր չէ բազմադարյա հայ մշակույթին, խորթ է մեր մտածելակերպին, դեմ է Հայ Եկեղեցու հաստատած ավանդույթներին։

Աշխարհի շատ երկրներում շատ ու շատ մշակութային, պատմական ու կրոնական կոթողներ կան, որ չկան Հայաստանում, եւ դա բնական է։ Հայաստանն աշխարհին ներկայանում է բազում մշակութային, պատմական ու կրոնական արժեքներով, որ չկան աշխարհի եւ ոչ մի ուրիշ երկրում։ Եւ սա էլ բնական է։ Մեզ ծիծաղի առարկա մի՜ դարձրեք, կաթոլիկյան աշխարհին հատուկ մի երեւույթ մի՜ պատճենահանեք մեր աշխարհում։ Հիսուս Քրիստոսի արձանը ո՜չ կավելացնի մեր հավատքը, ո՜չ կամրապնդի մեր քրիստոնեական արժեհամակարգը, ո՜չ էլ աշխարհի աչքին կբարձրացնի Հայաստանի վարկն ու հեղինակությունը։

Դուք բազում-բազում բարի գործեր եք կատարել, որոնք ընդունվել ու գնահատվել են հայության կողմից` Հայաստանում թե արտերկրում։ Ձեր բարերարությամբ վեր են խոյացել բազմաթիվ եկեղեցիներ, դպրոցական, կրթական ու մարզական հաստատություններ։ Հազար շնորհակալություն Ձեզ։ Հայ ժողովուրդը երախտապարտ է Ձեզ` այս իրագործումների համար։ Դրանցից յուրաքանչյուրը եղել են անհրաժեշտ ու օգտաշատ իրագործումներ։ Հիսուս Քրիստոսի արձանը ո՜չ անհրաժեշտ է, ո՜չ էլ օգտաշատ։

Դրամը Ձերն է, Դուք կարող եք բնականաբար այն ծախսել Ձեր նախընտրած ձեւով։ Ազատ եք իրագործելու Ձեր ծրագրերն ու նախաձեռնությունները այնքան ժամանակ, քանի դրանք չեն հակասում մեր դարավոր ավանդույթներին ու ավանդություններին։

Աղաչում եմ, խնդրում եմ, պահանջում եմ, դադարացրե՜ք արձանի կառուցման աշխատանքները։ Հայաստանին Հիսուս Քրիստոսի արձան պետք չէ։

Բեռլին, 10 Հուլիսի 2022թ․»։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01