Հայաստանին վտանգ սպառնո՞ւմ է. մասնագետները` ժամանակակից կիբեռգրոհների մասին

24.09.2024 10:49
595

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը կարծում է, որ պայթուցիկները լիբանանցիների փեյջերներում ներդրել են մատակարարման շղթայում, ապա հեռավար պայթեցրել։ Իսկ Կարեն Աղաջանյանի կարծիքով` պայթեցրել են հենց փեյջերի մարտկոցը` հեռավար գերտաքացնելու միջոցով։

Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները հերթական անգամ արձանագրեցին, որ բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում մարդիկ անպաշտպան են։ Հայաստանում դա նաև նոր հարցադրում առաջ քաշեց` հնարավո՞ր է, որ նման ահաբեկչության փորձ արվի նաև մեր երկրում։ Հայաստանյան մասնագետները Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել են տեղի ունեցածը` ներկայացնելով իրենց վարկածները։ Դրանք թեև տարբեր են, բայց մի հարցում մեր զրուցակիցները համակարծիք են. ահաբեկչության նորագույն դրսևորումներից ոչ ոք ապահովված չէ։

Ի՞նչ կատարվեց Լիբանանում

Սեպտեմբերի 17-18-ին աշխարհն ականատես դարձավ Լիբանանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ահաբեկչության նոր դրսևորման։ Երկրի տարբեր շրջաններում սկսեցին պայթել փեյջերներն ու ռադիոկապի միջոցները, որոշ տվյալներով` նաև ավտոնվագարկիչները։ Պաշտոնական տվյալով` միայն փեյջերների պայթեցման հետևանքով 12 մարդ մահացավ, վիրավորների թիվը գերազանցեց 3 հազարը։

«Հզբոլլահը» և Լիբանանի իշխանությունները մեղադրեցին Իսրայելին։ Սակայն մինչև այսօր դեռ լիարժեք բացահայտված չէ, և նույնիսկ մասնագետների համար է անհայտ, թե իրականում ինչն է եղել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունների պատճառը։ Վարկածներից մեկի համաձայն` «Մոսադը» (Իսրայելի ազգային հետախուզական ծառայություն) պայթուցիկներ է տեղադրել «Հզբոլլահի» անդամների 5000 փեյջերների մեջ։ Մեկ այլ վարկածի համաձայն` Իսրայելի հատուկ ծառայությունները սարքերը պայթեցրել են` ծրագրային միջամտությամբ տաքացնելով դրանց մարտկոցները։

Այդուհանդերձ, սա ահաբեկչության դեռևս անսովոր մի տեսակ է, որի հետևանքով մարդիկ սկսել են անվստահությամբ ու վախով վերաբերվել իրենց ձեռքի գաջեթներին, այդ թվում` բջջային հեռախոսներին, առանց որոնց ժամանակակից կյանքն ուղղակի անհնար է պատկերացնել։

Ինչպե՞ս են պայթել սարքերը

LIBERA ընկերության տնօրեն Կարեն Աղաջանյանը հակված է այն վարկածին, որ Լիբանանում փեյջերները պայթել են ծրագրային միջամտության պատճառով, մարտկոցների գերտաքացումից։

«Փեյջերի մեջ պայթուցիկ չի ներդրվում, հեռակառավարման միջոցով (удаленный доступ) ներազդում են փեյջերի մարտկոցի վրա, մարտկոցը տաքանում է, հասնում այն ջերմաստիճանի, որ պայթում է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մասնագետը` հավելելով, որ մարտկոցի պայթյունը մահացու կարող է լինել միայն այն դեպքում, երբ փեյջերը անմիջապես մարդու մարմնի մոտ է` ծոցագրպանում, ձեռքին և այլն։ Հետևաբար ահաբեկչական այս գործողության բուն նպատակը, ըստ նրա, մարդկանց մոտ վախի մթնոլորտ ձևավորելն է։

Աղաջանյանի խոսքով` հեռակառավարմամբ մարտկոցների պայթեցման մեթոդը բջջային հեռախոսների, հատկապես ժամանակակից սմարթֆոնների դեպքում կիրառելի չէ, քանի որ դրանք պաշտպանության մի քանի աստիճան ունեն, և չեն կարող տաքանալ այդ աստիճան, որ պայթեն։

«Յուրաքանչյուր տեխնիկական միջոց, որը միացած է ինտերնետին, խոցելի է»,– արձանագրեց մասնագետը` միաժամանակ հիշեցնելով, որ խոսքը կենցաղում լայնորեն կիրառվող քաղաքացիական նշանակության կապի միջոցների մասին է, հետևաբար դրանք զանգվածային վերահսկողությունը անվտանգության մարմինների կողմից ուղղակի հնարավոր չէ իրականացնել։

Հայաստանին վտանգ սպառնու՞մ է

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ աշխարհում վաղուց հնացած կապի միջոցները` փեյջերները, «Հզբոլլահը» Լիբանանում կիրառում էր հատկապես իսրայելական գաղտնալսումներից, լրտեսական ծրագրերից, մասնավորապես «Պեգասուսից» խուսափելու համար։

«Բայց մենք տեսանք, որ իսրայելցիները դա կանխատեսել էին ու նախապատրաստվել. ներթափանցել են մատակարարման ցանց, այնտեղ պայթուցիկներ են դրել կամ ինչ–որ այլ մեթոդոլոգիաներ մշակել, որպեսզի կարողանան դրանք պայթեցնել` հեռավար ազդանշան ուղարկելով»,– տեղի ունեցածի իր վարկածը ներկայացրեց մեր զրուցակիցը։

 

Պապյանը միաժամանակ հիշեցրեց Ադրբեջանի և Իսրայելի սերտ կապերի մասին` չբացառելով, որ ցանկության դեպքում Ադրբեջանը ևս կարող է ձեռք բերել Լիբանանում կիրառված նոր տեխնոլոգիաներն ու դրանք կիրառել Հայաստանի դեմ։

«Արդեն փաստ է, որ մեր ԱԱԾ–ն անզոր է եղել «Պեգասուսի» դեմ, թիրախավորվել են բազմաթիվ անձինք` ամենաբարձր պաշտոնյաներից սկսած։ Այսինքն` Հայաստանում չկա մի օղակ, որտեղ «Պեգասուսով» ներթափանցում եղած չլինի, և մեր ԱԱԾ–ն փաստացի չի կարողացել կանխել։ Այնպես որ ես իրականում նաև այս ուղղությամբ եմ մեծ ռիսկեր տեսնում»,– ասաց Պապյանը։

Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ, ՀՀ ներկրվող կապի սարքավորումները լուրջ վերահսկողության են ենթարկվում ԱԱԾ–ի կողմից, ինչը թույլ է տալիս հույս ունենալ, որ այդ փուլում հնարավոր կլինի կանխել պայթուցիկներով համալրված սարքավորումների հնարավոր ներկրման փորձը։

arm.sputniknews.ru

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ խոսնակ

25.08.2026 19:43

Ուսումնական տարվա մեկնարկին ՆԳՆ ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ծառայություն

25.08.2026 18:55

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը

25.08.2026 17:00

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

25.08.2026 16:10

Ներքին Հանդի եկեղեցին, որ ադրբեջանական գերության մեջ է

25.08.2026 16:00

Слова и образы: в Русском центре Капана открывали секреты выразительной речи

25.08.2026 14:32

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

25.08.2026 14:20

Էդիկ Մարտիրոսյանը` խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

25.08.2026 12:58

Անվերջ ֆեստիվառվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

25.08.2026 12:13

Սեպտեմբերը երեխայի համար պարզապես արձակուրդի ավարտ չէ. այն հոգեբանական ադապտացիայի պատասխանատու շրջան է և նշանակալի սոցիալական փորձ

25.08.2026 12:01

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել

25.08.2026 11:20

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

25.08.2026 10:23