Պատերազմն ավարտվել է, և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի: Ադրբեջանի նախագահի օգնականի ուղերձն է Հայաստանի հանրությանը: Այն փոխանցում են հայաստանցի փորձագետները, որոնք երկօրյա պատասխան այցով եղել են Բաքվում, ադրբեջանցի գործընկերների հետ նուրբ հարցեր քննարկել: Մասնագետների գնահատմամբ՝ իրենց այցը նպաստել է գերիների վերադարձի հեռանկարի հարցում առաջընթացի:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: