Հայաստանն այլեւս օգտագործված սպառազինություն չի ունենալու. Անդրանիկ Քոչարյան

08.11.2023 00:01
936

Մեր սպառազինության  կառուցվածքը դիվերսիֆիկացվում է: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով բանակի սպառազինության մասին:

«Այսինքն մեկ աղբյուրի վրա այլեւս մենք ճանապարհ չունենք անցնելու: Մենք փնտրում ենք թե΄ բարեկամներ, թե΄ սպառազինությունը, որը հենց բանակի արդիականացման հիմքը նաեւ կլինի: Պատահական չէ, որ երբ պաշտպանության նախարարը գնում է Ֆրանսիա կամ Հնդկաստան ազգովի նայում ենք, թե այդ երկրները ինչ սպառազինություն ունեն եւ ինչ կարելի է բերել: Երբ որ Ռուսաստանից մեր պայմանագրով նախատեսված սպառազինությունը մեր երկրում չէ, մենք մտահոգվում ենք, բա մեր ռազմավարական, գործընկերային հարաբերությունները ինչու են այս վիճակին եւ, բայց դա չի նշանակում, որ մենք անելիքներ չունենք մեր դաշնակիցների հետ, որպեսզի օր առաջ մենք մեր կարիքները կարողանանք հոգալ»,- ասաց նա:

Քոչարյանը նշում է, որ գործող իշխանությունները արձանագրում են՝ Հայաստանն այլեւս  օգտագործված սպառազինություն չի ունենալու. «Եթե ձեռք ենք բերում սպառազինություն, դա պետք է լինի նոր եւ արդիական եւ այդ ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ է իրականացնում պաշտպանական գերատեսչությունը ոչ միայն գերժամանակակից բնագծերի ստեղծման, այլ նաեւ դրանց կահավորման եւ կառավարման ուղղությամբ: Դա նպատակ ունի ոչ թե հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու, այլ մեր երկրի սահմանները անառիկ պահելու առումով եւ պատահական չէ, որ այդ ամենը արվում է խաղաղությունը օր առաջ իրականություն դարձնելու համար»:

news.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22