Հայաստանն այս ուստարվանից չի անցնի դպրոցներում միասնական ավարտական քննությունների ամբողջական համակարգի

12.09.2018 20:06
1702

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ 9-րդ դասարանի ավարտական քննությունների միասնական անցկացմանը դեմ են արտահայտվում այն խմբերը, որոնք որոշակի շահեր են հետապնդում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հացին՝ Արայիկ Հարությունյանը համաձայնեց, որ այդ հարցը շատ է քննարկվում: «Այս հարցը քննարկում են որոշ շահագրգիռ կողմեր: Հիմնական քննադատությունը գալիս է այնտեղից, որ այդ քննադատող խմբերն այստեղ որոշակի շահեր ունեն: Բողոքների մեծ մասը գալիս է, այսպես կոչված, «հայտնի դպրոցներից», որովհետև գիտելիքի միասնական ստուգման արդյունքում, որոշ միֆեր, որոնք ձևավորված են տարբեր դպրոցների, տարբեր ուսուցիչների շուրջ, քանդվելու են: Իսկ որտեղի՞ց է այս գաղափարը եկել: Գաղափարն առաջացել է 2017-18 ուսումնական տարվա ավարտական քննություններին իմ մասնակցությունից հետո, երբ այդ քննությունների ժամանակ տիրում էր տնայնավարական մթնոլորտ: Եվ, եթե նայենք տոկոսները, 0.1 կամ 0.2 տոկոսը, օրինակ, կտրվել է հայոց լեզվի ավարտական քննությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա:

Նախարարի խոսքով` հայերենի միասնական ընդունելության քննության ժամանակ այդ թիվը մոտավորապես 20 անգամ աճում է: Նա հայտնեց, որ, անսալով առկա բողոքներին, իրենք այս տարի ամբողջական չեն անցնի միասնական ավարտական քննությունների համակարգին: «12-րդ դասարանում մեկ առարկայի քննություն կանցկացվի միասնական, իսկ 9-րդ դասարանում 1-2 առարկա: Հիմա մենք գնահատման և թեստավորման կենտրոնի հետ քննարկում ենք այդ հարցը, որովհետև այդ քննությունները պետք է տեխնիկական առումով նախապատրաստվեն: Իսկ աշակերտներին մենք մեկ տարի առաջ ենք այդ մասին տեղեկացնում: Մենք միասնական քննությունների ժամանակ աշակերտներին նոր առաջադրանքներ չենք տալիս: Մենք պարզապես ասել ենք, սիրելի աշակերտ, դու հայերենի քննություն հանձնելու ես ոչ թե քո դասարանում, քո ուսուցչի ներկայությամբ, այլ ձեր համայնքի բոլոր աշակերտները կլինեն մեկ դահլիճում: Այստեղ որևէ խնդիր չկա»,- մանրամասնեց Հարությունյանը:

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40