Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ ԼՂ հարցում. Մամեդյարով

19.12.2018 15:34
1174

Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, երեկ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ Բաքվում՝ դիվանագիտական կորպուսի անդամների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով իր և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Միլանում կայացած հանդիպմանը։

«Կարծում եմ՝ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ առաջին անգամ, փոխըմբռնման ենք հասել, որը երկար ժամանակ մեզ չէր հաջողվում։ Իմ ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելուն: Դա կլինի նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Կարևորը շոշափելի արդյունքների հասնելն է», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նա նաև նշել է, որ 2019-ի հունվարին կրկին հանդիպելու է Զոհրաբ Մնացականյանի հետ՝ քննարկելու խնդրի խաղաղ կարգավորման ուղիները։

Նշենք, որ Մնացականյանն ու Մամեդյարովը Միլանում հանդիպել են դեկտեմբերի 5-ին։

Հայնդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։

Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպել են նաև սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։ Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել են այս տարվա հուլիսին՝ Բրյուսելում։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40