Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնելու առաջարկը․ ԱԱԾ

25.03.2025 17:28
607

Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների փետրվարի 7-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննակել են ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնելու վերաբերյալ Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացված առաջարկը։

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ Կառույցից միևնույն ժամանակ փոխանցել են, որ դրա արդյունավետ իրագործումը կախված է իրավական, տեխնիկական, կազմակերպչական բազմաթիվ գործոններից։ «Հարցի վերաբերյալ կողմերը դեռևս դիրքորոշում չեն արտահայտել և հարցը մնում է բաց՝ հետագա քննարկման հնարավորությամբ»,- նշված է ԱԱԾ-ի պատասխանում։

Նշենք՝ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներում ասվում է, որ հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհետ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպումը։ Հայկական կողմից այդ հանդիպմանը մասնակցած ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն օրեր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում որոշ մանրամասներ էր ներկայացրել։ Նա ընդգծել էր, որ արվում է ամեն ինչ, որպեսզի հաջորդ հանդիպումը կայանա, և դրա արդյունքում արձանագրված կետերը, որոնք հուզում են անհետ կորածների և գերեվարվածների ծնողներին ու հարազատներին, ստանան իրենց պատասխանները։ ԱԱԾ տնօրենը նաև ասել էր, որ չի կարող հստակ ժամկետներ նշել աճյունների տեղափոխման և գերիների վերադարձի վերաբերյալ։

«Չեմ ուզում շտապել և որևէ տրամադրություն շոշափել, բայց դուք համոզված եղեք, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի մենք այդ ուղղությամբ անպայման հաջողություն ունենանք»,- եզրափակել էր Արմեն Աբազյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40