Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60 տոկոսով նշանակվել է 2018 թվականից հետո. վարչապետ

15.04.2025 13:02
498

Իսկ ի՞նչ կասեմ արդարության և արդարադատության մասին։ Մի՞թե այստեղ մենք հասել ենք այն կետին, որ ուզում էինք հասնել, և ո՞րն էր այդ կետը։ Իսկ մեր երազանքի կետն այն էր և շարունակում է մնալ այն, որ Հայաստանում արդարադատությունը նշանակի արդարություն, ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։ Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդական դարձած քննադատությունը, թե մենք բաց ենք թողել դատավորների վեթթինգի հնարավորությունը։ Այս քննադատությունը իրականում տեղին չէ երկու պատճառով: Նախ՝ ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան, և ճշգրիտ հավատարիմ ենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո՝ Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60 %-ով նշանակվել է 2018 թվականից հետո։

Նաև չմոռանանք, որ մենք, բառիս բուն իմաստով, զրոյից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել երեք՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով։

Բայց ինչքան էլ դժվար լինի խոստովանել, հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մեր մնացած դատարանների ընկալումներից։ Սա մեզ պիտի հուշի, որ խնդիրները և դրանց լուծումները այնքան էլ պարզ չեն, որքան կարող է թվալ, և վարչապետի պաշտոնից իմ յոթ տարվա դիտարկումների համաձայն, այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մենթալիտետի և կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել են Հայաստանում:

Այդ մենտալիտետի համաձայն՝ արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է: Այդ մենտալիտետի համաձայն՝ արդարադատությունը երբեմն, ոչ միշտ, բայց երբեմն կարող է նմանվել «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» հին ժողովրդական առածին, և անհեթեթորեն ձգվող դատավարությունները սրա թերևս ամենավառ օրինակն են»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը կարող է հասանելի լինել միայն էլիտար փոքրիկ խմբակի, և դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա։ Այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է թե՛ օպերատիվ, թե՛ քննչական, թե՛ դատախազական, թե՛ դատավորական օղակներում։

Ամո՞թ է արդյոք յոթ տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու կողմից նման խոստովանություն անելը։

Իրականում կամաչեի նման խոստովանություն անել, եթե առավելագույնը արած չլինեի նման վիճակ չունենալու համար՝  սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգերում աշխատավարձերի՝ շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացումից, շարունակած ամենատարբեր հնարավոր և անհնար կադրային փոփոխություններից ու ինստիտուցիոնալ բարեփոխումներից։

Բայց նշանակո՞ւմ է իմ ասածն արդյոք արձանագրում, որ Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու արդարություն: Ոչ, ամենևին։ Իմ ասածը նշանակում է վճռականության վերահաստատում, որ առկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում ենք և հրաժարվելու ենք, որ անկախ և արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ և աներկբա: Բայց սրա համար նախ պետք է հասկանալ, ախտորոշել և լուծել խնդիրները և այս ճանապարհին լինել սկզբունքային և հետևողական»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքն ուրախ է արձանագրել, որ դատաիրավական համակարգում կան բազմաթիվ մարդիկ, դատավորներ, դատախազներ, քննիչներ, օպերատիվ աշխատողներ, որոնք վերը նշված օրակարգը իրենց անձնականն են համարում:

«Պիտի աներկբա ասեմ, որ այդ մարդիկ ունեն ժողովրդի, նրա ներկայացուցիչ քաղաքական մեծամասնության և Կառավարության աջակցությունը։ Եվ այդ աջակցությունը պետք է արտահայտվի ինստիտուցիոնալ խնդիրները հասկանալով և դրանց լուծում փնտրելով:

Երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաև այն պրոբլեմի հետ, որ մենք մեր կառուցակարգերով մեր դատական համակարգը էականորեն հեռացրել ենք ժողովրդից»,- հայտարարեց Փաշինյանը:

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17