Հայաստանում գնաճը կազմել է 9 տոկոս. ԿԲ

13.06.2022 12:27
967

Հայաստանում մայիս ամսվա դրությամբ գնաճը կազմել է 9 տոկոս, եթե որևէ նոր արտասովոր բան տեղի չունենա, ապա ԿԲ-ն գնահատմամբ՝ գնաճը տարվա վերջին ավելի ցածր կլինի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Մենք մայիս ամսին Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության և ընդհանուր մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, բայց պետք է հասկանանք, որ 9 տոկոս գնաճը, սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է», ասաց Գալստյանը:

 

Անդրադառնալով փոխարժեքի շուկայում նկատվող զարգացումներին՝ նա ընդգծեց՝ ԿԲ-ն որևէ ազդեցություն չունի փոխարժեքի ձևավորման վրա: ԿԲ-ն ազդեցություն կարող էր ունենալ միայն այն դեպքում, երբ արտարժույթ վաճառեր, սակայն տարվա ընթացքում արել է հակառակը՝ մոտ 100 մլն դոլարին համարժեք արտարժույթ է ձեռք բերել շուկայից: «Մենք ինտերվենցիաներ արել ենք միայն այն դեպքում, երբ շուկայում նկատել ենք որոշակի շուկայական մեխանիզմների խեղաթյուրումներ»,-նշեց Գալստյանը:

Փոխարժեքը ձևավորվում է շուկայում ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա: Գալստյանը վստահ է, որ, եթե ԿԲ-ն իր մանդատին դեմ գնա, շուկա մտնի ու դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա Հայաստանը կբախվի գնաճի ևս մեկ ալիքի հետ: Իսկ թե ինչ լուծում է պետք, ԿԲ նախագահն ասում է՝ միջազգային լավագույն փորձը հուշում է, որ նման իրավիճակներում շատ կարևոր է սեկտորային քաղաքականությունների իրականցումը: «Կան սեկտորներ, որոնք ստեղծված իրավիճակում տուժում են կամ որոշակիորեն մրցունակության անկում ունեն, այդ սեկտորներին պետք է տրվի օժանդակություն: Դա կարող է լինել կառավարության կողմից որոշակի քաղաքականության ներքո»,-ասաց նա՝ նշելով հավելյալ սուբսիդիաների, որոշակի հարկերի նվազման հնարավորության մասին:

 

Գալստյանը նկատեց՝ գնաճն իր հետ բերում է հավելյալ հարկային եկամուտներ, և ստեղծված հավելյալ եկամուտների վերաբաշխման միջոցով, միգուցե, պետք է արձագանքել ստեղծված խնդրին:

Անդրադառնալով հարցին, թե ինչու ստեղծված փոխարժեքի պարագայում, երբ դրամն արժևորվել է, գները չեն ճշգրտվում՝ ԿԲ նախագահը պատասխանեց, որ երկու գործոն կա: Այս փուլում, երբ փոխարժեքը արժևորվել է, ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են, օրինակ,  պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, ցորենը գտնվում է պատմական մաքսիմումի վրա: Առաջին անհրաժեշտության ապրանքների համար կա միջազգային գների շատ մեծ աճ: Երկրորդ խնդիրն այն է, որ արտահանողները տրանսպորտային խնդիրներ են ունենում: «Իրենց համար փոխարժեքը չէ առաջնային խնդիրը, այլ Լարսի տարողունակության կամ տրանսպորտային ծախսերի ընդհանուր ավելացման խնդիրը»,-ասաց Գալստյանը:

Գալստյանի գնահատմամբ՝  աշխարհաքաղաքական իրադարձություները բերում են այն մտքին, որ մոտակա ամիսներին դեռևս գնաճային միջավայրը շարունակվելու է: «Բայց մեր կանխատեսումների համաձայն՝ այս պահին եղած 9 տոկոս գնաճը, միգուցե, մոտակա մի քանի ամսվա ընթացքում կարող է ևս որոշակի բարձրացման միտումներ ցուցաբերել, բայց, եթե որևէ նոր արտասովոր բան տեղի չունենա, տարվա վերջին այս պահի դրությամբ ունեցած գնաճից ավելի ցածր գնաճ կունենանք»,-ասաց նա:

Նա նաև հայտնեց, որ ԿԲ-ն հունիսի 14-ին խորհրդի նիստ կանցկացնի:

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38