Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1572, փաստացի բուժվողներինը՝ 2218: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 36016 քաղաքացի: