Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն. սպասվում է հայ-կորեական համատեղ ներդրումային ծրագիր

18.05.2020 10:24
1177

Հայաստանում կհիմնվի Եվրասիական տնտեսական միության շուկայի սպառման համար նախատեսված ավտոբուսների արտադրություն՝ կորեական «Յանգսան» (Youngsan) ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի համատեղ ծրագրի շրջանակում: Ներդրումային նոր ծրագրի արժեքը գնահատվում է 4.4 մլն դոլար:

«Արմենպրես»-ն այս թեմայով խոսել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանի հետ:
«Հիմնվելու է ավտոբուսների հավաքման կենտրոն: Ավտոբուսները նախատեսված են լինելու Եվրասիական տնտեսական միության շուկայի համար: Շատ կոնկրետ թիրախավորում կա: Հայաստանը դառնում է հարմարավետ երկիր միջազգային ձեռնարկությունների համար: Նրանք միակը չեն, ում հետ քննարկումներ են ծավալվում՝ նպատակ ունենալով Հայաստանը օգտագործել որպես արտադրական հաբ՝ ԵԱՏՄ երկրներ արտադրանք վաճառելու համար»,-ասաց Փափազյանը:
Կորեական ընկերության կողմից նախաձեռնությունը եղել է դեռ նախորդ տարվանից: Ընկերության ներկայացուցիչները կապ են հաստատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: 
«Նախորդ տարի ընկերության կողմից աշխատանքներ են տարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ: Այնուհետև, հաշվի առնելով ծրագրի շրջանակում ընկերության կողմից ընտրված ձևաչափը՝ որոշում է կայացվել ծրագրի հետագա ընթացքն ապահովել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ համագործակցությամբ»,-հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
Հեռավար աշխատանքի միջոցով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել: «Ֆոնդը պետության կողմից համաֆինանսավորելու է այդ գործարանի ստեղծման ինչ-որ մի կտորը և դառնալու է 50 տոկոսից ցածր մասնաբաժնի տեր՝ 40-49 տոկոսի շրջանակում»,-ասաց Փափազյանը:
Ընդհանուր ներդրման ծավալը 4.4 մլն դոլար է, որից մոտ 1 մլնը կֆինանսավորի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, 1-ից մի քիչ ավելին՝ արտերկրի ներդրողը, մնացած մոտ 2.3 միլիոնը վարկ կվերցվի հայկական առևտրային բանկից: Վարկը կլինի ընդհանուր ձեռնարկությանը, երկու կողմերը ժամանակի ընթացքում կմարեն այն:
Փափազյանի խոսքով՝ «Youngsan»-ը բավականին մեծ ձեռնարկություն է, անցյալ տարի կես մլրդ դոլարից ավելի վաճառք է ունեցել: Ընկերությունը սովորաբար նաև այլ ապրանքնիշերի պատվերներ է ընդունում, պատրաստում է դրանք և մատակարարում: Հայաստանում արտադրվող ավտոբուսների վերաբերյալ դեռ պետք է հստակեցումներ արվեն: Ձեռնարկությունում կարտադրվեն, հավանաբար, 3 տեսակի ավտոբուսներ, դրանց երկարությունը կհասնի մինչև 10 մետրի:
Ավոտոբուսների հավաքման համար հումքը սկզբնական շրջանում բերվելու է արտերկրից: «Սակայն իրենք նպատակ ունեն, և մեր պայմաններից մեկն էլ այն է, որ ժամանակի ընթացքում հումքի արտադրությունն էլ Հայաստանում հիմնվի, որ ամբողջ ուղղահայաց գործընթացը՝ սկսած մասերից, մինչև  վերջնական պրոդուկտի արտադրությունը, լինի Հայաստանում»,-ասաց ֆոնդի տնօրենը:
Ձեռնարկությունը նախատեսվում է գործարկել այս տարի: Գործարանի հստակ վայրը դեռ չեն որոշել, քննարկվում է 3 տարբերակ, կհստակեցնեն արտերկրի գործընկերների հետ հենց տեղում: «Իրենք դեռ պետք է գան Հայաստան: Իրավիճակի պատճառով նրանց գալը մի փոքր հետաձգվել է: Հուսանք, որ հուլիսին կգան, այդ ժամանակ արդեն կկարողանանք վերջնական հստակեցնել: Հեռակա աշխատանքներով արդեն հասել ենք նրան, որ վստահաբար կարող ենք ասել՝ ծրագիրն իրականանալու է»,-ասաց Փափազյանը:
Կորեական Youngsan-ի կայքում նշված է, որ ընկերությունը մատակարարում է տրանսպորտային միջոցներ, այդ թվում ՝ կոմպակտ տրանսպորտային միջոցներ, ռազմական մեքենաներ՝ Արևելյան Եվրոպա, ԱՊՀ և Աֆրիկա:

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10