Հայաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են ընդամենը 5 տոկոս ընդգրկվածություն

17.10.2018 17:36
1059

Հայաստանում դեռ 2017 թվականի դեկտեմբերին ներդրված պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են շատ ցածր ընդգրկվածություն. 13 տարեկան աղջիկների միայն մոտ 5 տոկոսն է ստացել այդ  պատվաստումը: Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մտահոգիչ է համարում ցուցանիշը ու նշում, որ պատվաստանյութի ներկրումը լավ չի ընկալվել ոչ միայն բնակչության, այլ բուժաշխատողների շրջանում: «Մենք պատվաստման ներդրման հետ կապված նախապատրաստական ողջ միջոցառումներն իրականացնում էինք ճգնաժամային իրավիճակում, այսինքն` զուգահեռ իրականացվող հակապատվաստումային քարոզի հետ մեկտեղ: Այս իրավիճակում բավականին դժվար էր առկա ռեսուրսները միանգամից երկու ուղղությամբ աշխատացնելը: Արդյունքում բնակչության շրջանում վախի, սարսափի մթնոլորտն ավելի գերակշռեց և մենք ունեցանք ցածր ընդգրկվածություն»,-ասաց նա:

Գայանե Սահակյանի խոսքով՝բուժաշխատողները  ևս կասկածներ ունեին պատվաստման հաջողության վրա և ունենալով որոշակի կասկածներ չկարողացան համոզվածություն ներշնչել բնակչության շրջանու:

«Ես կարծում եմ , որ այս իրավիճակը բոլորովին վերջնական չէ և այն կարելի է հետ դարձնել: Մեր բուժաշխատողներին մենք պետք է ներկայացնենք ապացուցողական  տեղեկատվություն, այլ երկրների փորձ և մեր հաջորդ քայլերը լինելու են շարունակական հետևողական աշխատանքներ»,-նշեց իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:

Հայաստանում ամեն տարի արգանդի վզիկի քաղցկեղ ախտորոշվում է 270 կնոջ մոտ, շուրջ 130 կին էլ դրանից մահանում է :Արգանդի վզիկի քաղցկեղը համարվում է քաղցկեղի երկրորդ առավել հաճախակի հանդիպող տեսակը հայաստանցի կանանց մոտ:

Մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումը , ի լրումն հայտնաբերելի և բուժելի նախաքաղցկեղային ախտահարումների ՊԱՊ սքրինինգի, արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման առավել արդյունավետ եղանակներից է:

ՀՀ առողջապահության նախարարությունն ունի արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համապարփակ ռազմավարություն, որի կարևորագույն մասն է կազմում բոլոր 13 տարեկան աղջիկների պատվաստումը ՄՊՎ-ի դեմ: Իմունականխարգելման ազգային ծրագրով ՄՎՊ-ի դեմ առաջարկվում է քառավալենտ պատվաստանյութ: 2006 թվականին դրա ներմուծումից ի վեր ամբողջ աշխարհում կատարվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 270 միլիոն դեղաչափ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ապահով պատվաստանյութ է և գործուն պաշտպանություն է ցուցաբերում արգանդի վզիկի քաղցկեղի սեռական գորտնուկների դեմ:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08