Հայաստանում շրջանառվում են գրիպի H1N1 և H3N2 շտամները․ դպրոցներում բուժքույրերն առաջնակի զննություն կանեն

12.01.2024 12:27
1143

Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոնին բնորոշ ակտիվացում է նկատվում, գրանցված դեպքերը համադրելի են նախորդ տարվա հետ։ Դպրոցներում հունվարի 15-ից բուժքույրերն առաջնակի զննություն կանեն, ախտնշանների դեպքում աշակերտներին տուն կուղարկեն:

Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը, խոսելով սուր շնչառական վարակների դեպքերի մասին, հայտնեց, որ թե՛ գրանցված դեպքերի, թե՛ հիվանդանոցային օղակի ծանրաբեռնվածության մասով ամենօրյա մոնիթորինգ են իրականացնում:

«Այս տարվա ցուցանիշները համադրելի են նախորդ տարիներին: Այսինքն՝ մենք տվյալ սեզոնին բնորոշ որոշակի ակտիվացման շրջանում ենք գտնվում»,-ասաց նախարարը:

Դպրոցները տոնական օրերից հետո վերաբացվել են անցյալ շաբաթ, նախարարությունը հսկում է բացակայությունների թիվը, դրանք այս պահին չեն գերազանցում 2 տոկոսը: Ավանեսյանը վստահեցնում է՝ ունեն գործողությունների հստակ պլան, եթե այդ տոկոսն աճի միտում գրանցի:

«Երկուշաբթի օրվանից դպրոցներում կսկսվի ֆիլտրման միջոցառումը: Առավոտյան բուժքույրերը պետք է առաջնակի զննություն անեն, և, եթե գրանցեն որոշակի ախտանշաններ, ապա երեխային կուղարկեն տուն: Անհրաժեշտության պարագայում պետք է նաև դիմել բժշկի»,-ասաց նախարարը:

Բացի այդ՝ պոլիկլինիկաներում նշանակվել են լրացուցիչ հերթափոխություններ, որ հիվանդանոցային օղակը շատ չծանրաբեռնվի: Հիվանդանոցներում թե՛ ռեանիմացիոն, թե՛ մահճակալային ֆոնդը նախարարության խիստ հսկողության տակ է:

Սեզոնային գրիպի դեմ պայքարի լավագույն միջոցը նախարարը համարեց պատվաստումը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Պատվաստանյութը Հայաստանում հասանելի է եղել հենց հոկտեմբերից: Պատվաստանյութը մշակվում է ամեն տարի տվյալ տարի շրջանառվող շտամների դեմ: Ավանեսյանի խոսքով՝ դրանք հենց այսօր շրջանառվող երկու հիմնական շտամների՝ H1N1 և H3N2-ի դեմ են:

Նախարարը քաղաքացիներին հորդորեց պատվաստվել:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22