Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը

23.01.2019 14:28
1024

Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ: IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, միջոցառումների մեկշաբաթյակը ազդեցիկ առաջնորդներին կտա հնարավորություն՝ համեմատելու իրենց մոտեցումները, փորձառությունը և քաղած դասերը, ավելին՝ ներկայացնել հեղափոխական մտքեր՝ ենթակառուցվածքային մար­տա­­հրա­վեր­նե­րից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ և կանանց իրավունքների իրացում:

Ընդգրկուն ծրագիրը կներառի «Ավրորա» մրցանակի շնորհման  չորրորդ հանդիսավոր արարողությունը, երկրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը, կրթական ֆորում և բաց դասախոսություններ՝ ի նշանավորումն UWC Դիլիջան միջազգային քոլեջի հնգամյակի, ինչպես նաև մի շարք  կլոր սեղան-քննարկումներ և մշակութային միջոցառումներ: Շաբաթը կեզրափակվի Երևանում կայանալիք մեծ համերգով:

««Ավրորա» ֆորումն ունի միջազգային առաջընթացը և տեղական զարգացումները կամրջելու ներուժ՝ չափելի ազդեցությամբ: Բայց այդ ներուժը կարող է իրացվել միայն, եթե Ֆորումին միանան համաշխարհային փոփոխություն բերող մարդիկ, որոնք իրենց կատարած գործով են կիսում «Ավրորայի» տեսլականը»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը: 

«Ավրորա» ֆորումը հիմնական գործընկերների միասնական նախաձեռնությունն է.

  • Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նպատակն է ստեղծել տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջխաղացումը խթանող էկոհամակարգ՝ համախմբելով տեղական և միջազգային համայնքների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները:
  • «Scholae Mundi» համաշխարհային կրթական հարթակը խթանում է կրթությունը Միացյալ համաշխարհային քոլեջների, մասնավորապես՝ UWCԴիլիջան միջազգային քոլեջի միջոցով:
  • «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն (IDeA)իրականացնում է երկարաժամկետ ենթակառուցվածքային և զարգացման ծրագրեր, որոնք նպաստում են Հայաստանի՝ գոյատևումից բարեկե­ցության անցմանը:
  • «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակով նոր հնարավորություններ է ստեղծում մերօրյա այն հերոսների համար, որոնց գործունեությունը  բացառիկ ազդեցություն է ունեցել և ունի մարդկային կյանքի պահպանման համար:

Հիմնական գործընկերներին  են միանում նաև «Ավրորա» ֆորումի շուրջ հարյուր Բարի կամքի դեսպանները՝ գործարարներ, քաղա­քացիական հասարակության ներկայացուցիչներ, գիտնականներ և  այլ ոլորտներ ներկայացնող հարգարժան մարդիկ՝ ամբողջ աշխարհից: Նրանք իրենց փորձառությամբ կնպաստեն Հայաստանը տարածաշրջանի մարդասիրական, գիտակրթական, տեխնոլոգիական, սոցիալական և մշակութային կենտրոն դարձնելուն ուղղված ջանքերին:

«Ավրորա» ֆորումում ներգրավված կազմակերպություններն ու անհատներն ազգային և միջազգային մակարդակներում կստեղծեն բովանդակային և երկարաժամկետ  փոփոխությունների հասնելու հնարավորություններ:

««Ավրորա» ֆորումի հիմքում մեր այն համոզմունքն է, որ գլոբալ հայերը և աշխարհի քաղաքացիները, որոնք ձգտում են դիմագրավել մարդկության առջև կանգնած հրատապ մարտահրավերները, կարող են դա անել՝ հենվելով մարդասիրական, կրթական և տեխնոլոգիական լավագույն փորձի վրա՝ ապահովելու երկարաժամկետ առաջընթաց սոցիալական, մշակութային և գիտական ոլորտներում»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համա­հիմ­նադիր Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով. «Մենք հույս ունենք, որ «Ավրորա» ֆորումը կունենա միջազգային ներգրավում և կընձեռի նոր կապերի ստեղծման հնարավորություն՝ առավելագույն ազդեցության հասնելու նպատակով»:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր նշանակալի տեղն ունի հումանիտար աշխարհում, քանի որ մարդասերները տեսնում են դրա ուղիղ ազդեցությունը, նախևառաջ՝ երեխաների պաշտպանության ոլորտում: Միաժամանակ, հայկական ներկայությունն ամրապնդվում է նաև միջազգային ամենատարբեր ոլորտներում և հարթակներում: «Ավրորա» ֆորումը կշարունակի տարածել «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը՝ միավորելով տարբեր ոլորտների առաջնորդների և նորարարների, որպեսզի նրանք էլ ոգեշնչեն ուրիշներին և ոգեշնչվեն նրանցից: Այն, ինչ սկսվեց հարյուր մարդու երախտագիտության պատմություններով, որոնց նախնիները փրկվել էին Հայոց ցեղասպանությունից, դարձավ համաշխարհային շարժում՝ վկայելով, որ մարդկությունը կարող է է՛լ ավելին»,- ընդգծեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: 2019 թվականին «Ավրորա» ֆորումի միջոցառումները կտարածվեն Հայաստանով մեկ՝  հյուսիսից հարավ:  

armenpress.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10