Հայաստանում տնտեսավարողներին իրազեկել են ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին

10.09.2020 14:17
1220

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է կազմակերպվել տեքստիլի և փայտամշակման ու կահույքագործության ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որն անցկացրել է նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարարը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման նպատակն է ծանոթացնել տնտեսավարողներին ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին և համատեղ ուժերով  ձևավորել հայակական կողմի միասնական դիրքորոշումը, որը կբխի գործարար համայնքի շահերից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համատեղ մշակման փուլում են Պետական (մունիցիպալ) գնումների նպատակների համար ԵԱՏՄ տարածքում ապրանքի ծագման երկրի հավաստման Կարգը, ինչպես նաև Եվրասիական արդյունաբերական արտադրանքի ռեեստրի վարման կանոնները։ Վերոհիշյալ Կարգին կից հավելվածում ընդգրկված են մի շարք արդյունաբերական ապրանքներ, որոնց մասով ծագման երկիրը որոշվում է որոշակի տեխնոլոգիական և արտադրական պայմաններին համապատասխան, և այս դեպքում ԵԱՏՄ անդամ երկրներն առաջնորդվում են  կոոպերացիոն սկզբունքով։ 

Վարոս Սիմոնյանը նշել  է, որ նոր կանոններին համապատասխանելու համար անհրաժեշտ է գրանցվել ռեեստրում։ Նա հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցել   տնտեսվարողներին  իրենց արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Այդ նպատակով նախարարի տեղակալը հորդորել է հանդիպման մասնակիցներին մանրամասն ուսումնասիրել վերը նշված փաստաթղթերն ու ներկայացնել առաջարկություններ, որոնք կուսումնասիրվեն և ըստ անհրաժեշտության կարտացոլվեն փաստաթղթերի վերջնական տարբերակներում՝ այդպիսով բացառելով արտադրողների համար ոչ շահավետ կետերի կամ պահանջների առկայությունը։ Ընկերությունների ներկայացուցիչներին փոխնախարարը  նաև խորհուրդ է տվել մշտապես աշխատել արտադրանքի մրցունակության բարձրացման ուղղությամբ։ 

Առաջիկայում նախատեսվում է նման հանդիպում-քննարկում կազմակերպել նաև քիմիական արդյունաբերության և մեքենաշինության ոլորտների ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22