Հայաստանը 9 կետով բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում

03.12.2018 16:41
1177

Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը 125 երկրների շարքում՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն: «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվել է Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեիկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցում նշված է, որ Հայաստանն ամրապնդում է էլեկտրաէներգիայի բնագավառում կապերը հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ. Իրանի հետ ընթացքի մեջ է 400 կՎ  էլեկտրահաղորդման գծի կառուցումը, նման ծրագիր է մշակվում նաև Վրաստանի հետ:

Ըստ զեկույցի՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում զարգացել է արևային էներգետիկայի ոլորտը: Գործարկվել է 4 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 4 ֆոտովոլտային կայան:

Առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի զարգացնել վերականգնվող էներգետիկայի ներուժը, մասնավորապես՝ արևային էներգիայի:

«Հայաստանը նաև մասնակցում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայի ստեղծմանը»,- նշված է զեկույցում:

«էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում երկրների էներգետիկական ցուցանիշները գնահատվում են երեք չափորոշիչներով՝ էներգետիկ անվտանգություն, էներգետիկական կապիտալ և բնապահպանական կայունություն՝ հիմնված գլոբալ և ազգային տվյալների վրա:

Նշենք, որ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվում է ամեն տարի Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից՝ Oliver Wyman խորհրդատվական կազմակերպության գործընկերությամբ:

armenpress.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01