Հայաստանը չի մասնակցի ՌԴ–ում կայանալիք «Ապագայի խաղեր 2024» մրցաշարին. ԿԳՄՍՆ

16.02.2024 10:09
744

«Ապագայի խաղեր» մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը որպես Հայաստանի ներկայացուցիչ ներկա կլինի փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Հայաստանը չի մասնակցի վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարին, որը կանցկացվի 2024 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ը Կազանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը։

«Հայաստանը նման հայտ ստացել է մրցաշարի կազմակերպիչներից։ Մենք այդ հայտն ուղարկել ենք գրանցված սակավաթիվ ոլորտային կազմակերպությունների էլեկտրոնային հասցեներին, բայց բացասական պատասխան ենք ստացել։ Նշել են, որ մրցույթին մասնակցելու համար թեկնածուներ չունեն»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է հետագայում մրցույթի մասնակցությանը, Սեդրակյանը նշեց, որ եթե լինեն համապատասխան կազմակերպություններ` ձևավորված թիմերով, և եթե պետությունը նպատակահարմար գտնի նման միջոցառմանը աջակցություն տրամադրել, Հայաստանը կմասնակցի։

Այս տարի այդ մրցաշարի համար նախապես ծրագրված ֆինանսական միջոցներ չեն եղել։

Միաժամանակ Սեդրակյանը տեղեկացրեց, որ «Ապագայի խաղեր» մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը որպես Հայաստանի ներկայացուցիչ ներկա կլինի ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Նշենք, որ մրցաշարն անցկացվում է առաջին անգամ և կունենա միջազգային մրցույթի կարգավիճակ։ «Ապագայի խաղերին» կմասնակցի 2000 մարզիկ ավելի քան 100 երկրից։ Մրցանակային ֆոնդը կկազմի 25 միլիոն դոլար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40