Հայաստանը եղել և մնում է դաշնակից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

20.02.2024 21:32
22373

Տարածքը, որը սովորաբար անվանում ենք հետխորհրդային, դեռ լի է հակամարտություններով, որոնց մեծ մասը հնացած է: Դրանց զգալի մասը հայտնվել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Այս մասին «Международная жизнь»-ի իր հոդվածում գրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ նշելով, որ իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հեռու է կայուն լինելուց։ 

«Վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանային հակամարտությունը դարձել են ամենախնդրահարույցը»,– նշել է նա։

Անդրադառնալով «Հարավային Կովկասում ստեղծված ծայրահեղ տագնապալի իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրին», ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է․

«Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին հետևելու համար, սակայն այս աշխատանքի վերջին մասում Երևանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը՝ կապված Բաքվի հետ առաջիկա խաղաղության պայմանագրի կնքման հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային կարգով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ ՀԱՊԿ երկրներն իրենց հերթին կենտրոնացած են մնում Հայաստանի Հանրապետության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա։

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40